Բայրամյանը հեռացավ «Ռոստովից» և կխաղա «Ուրալում»
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հեռացել է «Ռոստովից», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Հայ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»։
Բայրամյանը «Ռոստովի» խաղացող էր 2011 թվականից և 261 խաղում խփել է 12 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։
«Ռոստովը» շնորհակալություն է հայտնել Բայրամյանին և մաղթել հաջողություններ։
Հետևեք մեզ՝ այստեղ