ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել Իսրայելի և Լիբանանում «Հըզբոլլահ» խմբավորման միջև հակամարտության պատճառով, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Չնայած հրադադարի մասին հայտարարություններին, Իսրայելն ու «Հըզբոլլահ»-ը շարունակում են միմյանց մեղադրել այն խախտելու մեջ։ Դրա պատճառով Թեհրանը պնդում է Բեյրութը ներառել Իրան-ԱՄՆ համաձայնագրում և, հետևաբար, հրաժարվել է իր պատվիրակությունը ուղարկել Շվեյցարիայում կայանալիք բանակցություններին, ուր արդեն ժամանել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆը։
«Բանակցությունների նոր մեկնարկի ամսաթվի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա, չնայած Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ Բյուրգենշտոկ հանգստավայրում նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»,- գրել է Bloomberg-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ