Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ)


Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագհահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։

Գանք սկզբից․

Հունիսի 14-ին նախագահ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ նա  եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Գրասենյակը, լավ իմանալով այս իշխանության գործելաոճը, ընդգծել էր․ «Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։

Նույն օրվա ավարտին նախագահ Քոչարյանի գրասենյակը հայտնեց, որ նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվել է։ «Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել)»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Հայաստանի քննչական մարմինները մամուլին հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանի սահմանային ելքը իրենց կառույցներում քննվող որևէ վարույթի շրջանակներում չի սահմանափակվել։ Ստացվում է՝ դա արվել է կոնկրետ մեկի ապօրինի հրահանգով։

Երկու օր անց՝ հունիսի 16-ին, պարզվում է, որ դատախազությունը քրեական մեղադրանք է ներկայացրել երկրորդ նախագահին։  Լավ, իսկ ինչի՞ մասին է խոսքը։

Եվ այսպես, ՀՀ 2-րդ նախագահին մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ, այն բանի համար, իբր «2004թ․ լինելով Հանրապետության նախագահ, ունենալով շահադիտական դրդումներ, պետական գույքը ցածր գնով իր որդուն օտարելու համար, հանձնարարել է Կառավարության անդամներին ընդունելու մի որոշում, որով ուսումնական հաստատություն հանդի­սացող «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող՝ ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճյուղի 7/1 հասցեում գտնվող 29,033 քառ․ մետր հողատարածքը և դրա վրա առկա 1705քմ շինությունը օտարվել է «Կինետիկ» ՍՊԸ ընկերությանը մոտ 12մլն․ դրամով, այն դեպքում, երբ այդ գույքը 2006 թվականին գնահատվել է 1.1 մլրդ դրամ»։ Ընդ որում, պնդում են, որ այդ գույքը օտարման ենթակա չէր, քանի որ պատկանել է ուսումնա­կան հաստատությանը, իսկ Կրթության մասին օրենքը նախատեսում էր, որ ուսումնական հաստատության գույքը օտարելիս պետք է օգ­տագործվի բացառապես ուսումնական նպատակներով»։

Նաև, նշում են, որ այնուհետև «Կինետիկ» ՍՊԸ ընկերության 50% բաժնե­մասը ձեռք է բերել Սեդրակ Քոչարյանին պատկանող «Սթրիմ Ֆորս» ՍՊ ընկերու­թյունը և դրանով էլ, իբրև, հիմնավորում են փողերի լվացումը` առ այն որ, վերջ ի վերջո, էժան գնով ձեռք բերված գույքը փաստացի անցել է Ռ. Քոչարյանին փոխկապակցված ընկերությանը։

Ըստ մեղադրանքի, արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս և առաջացել են ծանր հետևանքներ, քանի որ կոպիտ կերպով խախտվել է գույքի մասնավորեցման գործընթացը, սահմանափակվել է այդ գործընթացին այլ անձանց մասնակցության հնարավորությունը, կոռուպցիոն սխեմայով պետական սեփականության ֆոնդից 12մլն դրամով հանվել է 192մլն կադաստրային արժեքով և 1․1 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք, իսկ մարզադպրոցն էլ զրկվել է իր գույքը ուսումնական նպատակներով տնօրինելու իր իրավունքից։

Լավ, իսկ ո՞րն է նախագահ Քոչարյանի մասնակցությունը այստեղ․ այն, որ նա իր ստորագրությամբ վավերացրել է Կառավարության որոշումը, և որ գույքի մի մասը, վերջ ի վերջո, անցել է նրա որդուն պատկանող ընկերությանը։

Սա հենց մեղադրանքի ամբողջ զավեշտն է։ Այսպես,

1995թ․ խմբագրության Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը, վավերացնում` Հանրապետության Նախագահը»: Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը»։ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից»:

Չկա որևէ իրավական ակտ, որը Հանրապետության Նախագահին լիազորում էր, այսպես ասած, վետո դնել Կառավարության որոշումների վրա, չվավերացներ դրանք, կամ վավերացումից առաջ ստուգեր այդ որոշումների իրավաչափությունը։ Հայտնի չի որևէ դեպք (1995 թ. խմբագրությամբ Սահմանադրության ընթացքում, այ­սինքն` մինչև 2005 թվականը) երբ Հանրապետության Նախագահը չվավերացներ Կառավա­րության որևէ որոշում, որը Վարչապետը ստորագրել էր: Ավելին՝ պետական գույքի կառա­վարման լիազորությունը պատկանում է Կառավարությանը․ հետևաբար՝ այս առումով Հանրապետության նախագահը իրավասու չէր միջամտելու Կառավա­րության գործունեությանը։

Կառավարության (այսինքն՝ կոլեգիալ մարմնի՝ Վարչապետի և նախարարների) ընդունած որոշումները վավերացնելով՝ այդ որոշումների հետևանք­ների մասով Հանրապետության նախագահը որևէ պատասխանատվություն չի կարող կրել։

Այսինքն՝ հանցագործության մասին պնդումներն առարկայազուրկ են, իսկ Կառավարության որոշում վավերացնել գործողությունն ամբողջությամբ տեղավորվում է Հանրապետության Նախագահին տրված անձեռնմխելիության շրջանակներում, այսինքն՝ իրավապահ մարմիններն իրավասու չեն քննության առարկա դարձնել այդ գործողությունն ինքնուրույն:

Թեև նախագահ Քոչարյանի նկատմամբ նման քրգործ հարուցելն ինքնին զավեշտ է, բայց այդ քրգործն անտրամաբանական է, եթե անգամ նախագահ Քոչարյանի անունը չշրջանառվեր։ Կառավարության ընդունած որոշումը ոչ իրավաչափ համարելու հիմքերը ևս բացակայում են։ Ինչո՞ւ։

  • «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը «Կրթության մասին» օրենքի կարգավորումների համատեքստում չի համար­վում ուսումնական հաստատություն։ Ավելին, այդ ՊՈԱԿ-ի հիմնադրման որոշման մեջ ևս նշված է, որ դրա գործունեության հիմնական նպատակն ու առարկան ֆիզկուլ­տուրային-առողջարարական և սպորտային գործունեության իրականացումն է։ Հե­տևաբար՝ Կրթության մասին օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանափակումը տվյալ դեպքում չէր գործում։
  • Եթե նույնիսկ այդ ՊՈԱԿ-ը լիներ ուսումնական հաստատություն, ապա օտարվել է ոչ թե ՊՈԱԿ-ին պատկանող գույք, այլ պետական սեփականում­թյուն հանդիսացող գույք, որն անհատույց օգտագործման էր տրված ՊՈԱԿ-ին (հետ էր վերցվել և օտարվել)։
  • ԵՎ վերջապես, Կառավարության որոշմամբ նշված էր, որ այդ գույքը ձեռք բերողը պետք է պահպանի մարզադպրոցի գործունեության պրոֆիլը, այսինքն՝ գույ­քը պիտի շարունակվեր օգտագործվել այն նույն նպատակներով, ինչ նպատակներով որ անհատույց օգտագործման էր տրված ՊՈԱԿ-ին։

Դատախազության պատճառաբանությունն առ այն, որ պետական գույքը ուղղակի վաճառքով այլ անձի հանձնելը խաթարել է մասնավորեցման գործընթացը, սահմանափակվել է այդ գործընթացին այլ անձանց մասնակցության հնարավորու­թյունը, ևս անհիմն է, քանի որ ՀՀ կառավարության 2003թ․ հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշ­մամբ (որով սահմանվում էր պետ․ գույքի օտարման կարգն ու եղանակները), նախա­տեսված էր, որ պետ․ գույքի օտարումն իրականացվում է աճուրդով, մրցույթով կամ ուղղակի վաճառքի ձևով` սույն կարգի համաձայն ընդունված որոշման հիման վրա:

Այսինքն, 2004թ․ պետ․ գույքի օտարում ուղղակի վաճառքի ձևով նախատեսված է եղել (հիմա ևս նման հնարավորություն կա) ՀՀ օրենսդրությամբ, ուստի այն որևէ կերպ չի կարող դիտվել որպես ապօրինի գործողություն։

Ինչ վերաբերվում է վաճառքի գնին, ապա

  1. Գույքի օտարման մասին կառա­վարության որոշմամբ և այդ որոշման նախագծի հիմնավորումներից ակնհայտ է, որ նախ վաճառվել է ոչ թե հողատարածքը (այն տրվել է վարձակալությամբ), այլ երրորդ աստիճանի վթարային համարվող շինություններ (ի դեպ, շինության վթարային լինելու եզրակացության մասով Դատախազությունը որևէ առարկություն չի ներկայա­ցրել), ուստի բնական է, որ գույքի գնահատված արժեքը պիտի ցածր լիներ դրա կադաս­տրային արժեքից։
  2. Վարձակալությամբ հանձնված հողամասը որպես սեփականություն անցել է ձեռք բերող ընկերությանը 2005թ․ ընդունված Հողային օրենսգրքի հիման վրա (պայմանով, որ Կազմակերպությունը այդ գույքը օտարելիս պարտավոր է լինելու վճա­րել դրա կադաստրային արժեքը)։ Ենթադրվում է (և դատախազությունը իր որոշում­ներում հաստատում է), որ կադաստրային արժեքը՝ 444,489,528 ՀՀԴ չափով վճարվել է մասնավորեցման ժամանակ՝ 2021 թվականին (ընդ որում հողի մի մասը շարունակում է մնալ վարձակալած):
  3. Կառավարության որոշմամբ նախատեսված էր, որ գույք ձեռք բերողը պիտի 800․000 դոլարին համարժեք դրամի ներդրում կատարեր 1-ին տարում՝ 200 000, երկրորդում՝ 300 000, երրորդում՝ 300 000, հետևաբար գույքի արժեքը 2006 թվա­կանի հուլիսի դրությամբ՝ հաշվի առնելով շինությունների վերակառուցված լինելը, և վարձակալած հողի նկատմամբ Հողային օրենսգրքի հիման վրա սեփականության իրա­վունք ձեռք բերելը, կարող էր գնահատվել 1,1 մլրդ։

Ինչ վերաբերում է գույքի ձեռք բերման մասով Սեդրակ Քոչարյանի առնչությանը։ Նախ պետք է նշել, որ գույքը ձեռք բերող ընկերության հիմնադիրը հանդիսացել է Թենիսի ֆեդերացիայի Նախագահ Հարություն Փամբուկյանը, որ ցանկանալով երկ­րորդ կյանք տալ թենիսի մարզադպրոցին, դիմել է Կառավարությանը համապատաս­խան ներդրումային ծրագրով (այդ փաստը մատնանշված է նաև Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ), իսկ Կառավարությունն էլ, գնահատելով որ այդ պահին դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, հավանություն է տվել ներդրումային ծրագրին, որն, ի դեպ կյանքի է կոչվել, և ներկայում ունենք միջազգային չափանիշնե­րին համապատասխանող թենիսի մարզադպրոց։

Ինչ վերաբերվում է Սեդրակ Քոչարյանին պատկանող ընկերության կողմից 2009 թ «Կինետիկ» ՍՊԸ ընկերության 50% բաժնեմասի ձեռքբերմանը, ապա այն պայմանավորված է եղել նրանով, որ Մարզադպրոցը 2008 թվականի ճգնաժամից հետո ունեցել է ֆինանսական խնդիրներ, և փնտրել է համապատասխան ներդրողներ։ Որպես նման ներդրող հանդես է եկել Ս. Քոչարյանին պատկանող «Սթրիմ Ֆորս» ընկերությունը (ընդ որում՝ Հարություն Փամբուկյանը և Սեդրակ Քոչարյանը նաև մինչև այդ միմյանց ճանաչել են), որն ի դեպ բանկային փոխանցման միջոցով ձեռք է բերել բաժնետոմսերը բավականին տպավորիչ արժեքով՝ 1 մլրդ դրամ գումարով։

Փաստորեն, դրանով իսկ ևս հերքվում է Դատախազության այն վարկածը որ ի սկզբանե գույքի այս օտարման դրդապատճառն այն էր, որ Հանրապետության Նախա­գահի որդուն չնչին գումարի դիմաց անցնի բարձր շուկայական արժեք ունեցող պետա­կան սեփականություն հանդիսացող գույք։

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Դատախազությունը, առանց ուսումնասիրելու ՊՈԱԿ-ի՝ ուսումնական հաստատություն լինել-չլինելու հանգամանք­ները (Կրթության մասին օրենքի իմաստով), օտարվող գույքը վերջինիս սեփականու­թյունը լինել-չլինելու հանգամանքները, նույնիսկ ենթադրության մակարդակում չունե­նալով տեղեկատվություն՝ ինչ գործողությամբ է Հանրապետության Նախագահը չարաշահել իր լիազորությունները, և միմիայն ունենալով տեղեկատվություն, որ այդ գույքը ձեռք բերող ընկերության բաժնետոմսերի մի մասը այն ձեռք բերելուց 5 տարի անձ ձեռք է բերել Սեդրակ Քոչարյանին պատկանող ընկերությունը (այն էլ զգալի գու­մար վճարելով), շտապում է մեղադրանք առաջադրել Ռ. Քոչարյանին, որն որևէ լիազո­րություն գույքի օտարման մասով չուներ։ Ավելին, մեղադրանքն էլ առաջադրվել է քրեա­կան օրենսգրքի այնպիսի հոդվածներով, որոնց վաղեմության ժամկետը լրացած է։

Շեշտենք․ եթե մենք՝ որպես լրատվական-վերլուծական կայք, հանրամատչելի աղբյուրներից կարողանում ենք այս ամենը վեր հանել, իրավապահները, վստահաբար, պարտավոր էին դա անել՝ մինչև քրեական հետապնդում հարուցելը:

Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանին տասնյակ տարիներ մեղադրել են աշխարհի բոլոր մեղքերի մեջ, բայց գործնական փուլում կա՛մ մեղադրանք են հարուցում հակասահմանադրական հոդվածով կամ էլ՝ հազիվ կարողանում են գտնել 22 տարի առաջվա կառավարության որոշում և մեղադրում են այն վավերացնելու մեջ։ Դա էլ այն դեպքում, երբ 22 տարի առաջվա նախագահը, համաձայն Սահմանադրության, կառավարության որոշումները չվավերացնելու իրավասություն չուներ։

Սկզբնաղբյուրը՝ yerevan.today

Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 18/06/26Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՎթար է․ ջուր չի լինելու Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Ինչու է առաջանում ամառային դեպրեսիան և ինչպես պայքարել դրա դեմՆակամուրան հնարավոր է միանա իտալական թոփ ակումբինՀունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԲարձրորակ սուրճը կարո՞ղ է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնիՀունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու+37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռներըԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումըԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր Կամենդատյան​UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՀայհիդրոմետի տնօրենը գրում էՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը
Ամենադիտված