Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ի միջոցով Բրյանսկի մարզում հարձակվել են Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա։ Վերջին տվյալներով՝ թիմին ուղեկցող կինը զոհվել է։ Հոսպիտալացվել է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երեխաները տեղափոխվում են Բրյանսկի մարզային մանկական հիվանդանոց։ Նրանք ունեն բեկորային վիրավորումներ։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկներ և հոգեբաններ։ Տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է», - գրել է նա։
«Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, անհրաժեշտության դեպքում անպայման կմիջամտենք», - հավելել է երեխաների իրավունքների պաշտպանը։
Հետևեք մեզ՝ այստեղ