Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անցյալ տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսի հեղինակավոր Greek Theatre-ում կայացավ «Նախնիների կանչը» (Echoes of Our Ancestors) համերգ-ներկայացումը՝ որպես հարգանքի տուրք հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։ Նախագծի հեղինակն ու բեմադրիչն Արման Նշանյանն է։ Այս տարի՝ սեպտեմբերի 3-ին, նույն բեմում հանդիսատեսին կներկայացվի նախագծի նոր մասը՝ «Նախնիների կանչը 2. Հերոսներ և սրբեր» (Echoes of Our Ancestors 2. Heroes and Saints)՝ ամբողջությամբ նորացված ծրագրով։

Tert.am Life-ի հետ զրույցում Արման Նշանյանը նշեց, որ առաջին համերգ-ներկայացման հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները։

 «Շատ մեծ հաջողություն ունեցանք, որովհետև ամեն ինչ ճիշտ և անկեղծ «տեղից էր գալիս»։ Լինելով աշխարհով մեկ սփռված ազգ՝ այս համերգը հիշեցում և հույս է այն մասին, թե որքան մեծ ներդրում ունեն մեր հերոսներն ու սրբերը, առհասարակ՝ մեր նախնիները, մեր այսօրվա գոյատևման գործում։ Եթե այսօր կանք, ապա կարևոր է գիտակցել, որ դա նաև մեր պատմության արդյունքն է։ Այդ պատմությունն ունեցել է վերելքներ ու անկումներ, սակայն մենք չենք վերացել և չենք վերանալու։ Հենց այդ ամենից պետք է սովորենք։ Սա է նախագծի հիմնական գաղափարն ու դասը, և կարծում եմ՝ հենց դրանով էլ պայմանավորված էր դրա հաջողությունը։ Մարդիկ, ովքեր ներկա էին, ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան հարուստ պատմության և ժառանգության կրող ենք մենք։ Եթե նախորդ անգամ ներկայացման առանցքում պատմությունն էր, ապա այս անգամ՝ հերոսներն ու սրբերն են»։

Նշանյանի խոսքով՝ նոր ներկայացման ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվել է։

«Ծրագրի շուրջ 97 տոկոսը նոր է։ Պահպանել ենք միայն երեք-չորս կատարում, որոնք նախորդ անգամ հատկապես սիրել էինք, բայց չեմ նշի՝ որոնք են։ Մնացած ամեն ինչ նոր է՝ անիմացիաները, բեմական լուծումները, երաժշտական կատարումները։ Այն մարդիկ, ովքեր ներկա են եղել նախորդ ներկայացմանը, վստահաբար կարող են կրկին գալ, որովհետև այս անգամ ևս նրանց սպասում է նոր և տպավորիչ շոու։ Բացի այդ, այս անգամ կունենանք նաև պատմող ձայն, որպեսզի հանդիսատեսն ամբողջությամբ հասկանա բեմում ներկայացվող պատմությունը»։

Echoes of Our Ancestors-ը համադրում է մյուզիքլի, թատերական ներկայացման և պատմական տարրեր՝ ստեղծելով յուրօրինակ սինթեզ, որտեղ երաժշտությունն ու պատմությունը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ։ Բաց երկնքի տակ հայոց պատմությունը կրկին կհնչի որպես հարգանքի տուրք նախնիներին։

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս երեկոյի գլխավոր դիրիժորը մաեստրո Սերգեյ Սմբատյանն է։ Արման Նշանյանին և նախագծի պրոդյուսեր Ասկո Հակոբյանին կրկին հաջողվել է մեկ գաղափարի շուրջ համախմբել հայկական և միջազգային արվեստի տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների։ Ներկայացումը կրկին կմիավորի սիմֆոնիկ և ազգային նվագախմբերի կատարումները, LED էկրանների միջոցով ստեղծված տեսողական միջավայրը, ինչպես նաև ավանդական և ժամանակակից պարային բեմադրությունները։ Տարբեր ժանրերի արտիստները ոչ միայն կներկայացնեն երաժշտական կատարումներ, այլև կկենդանացնեն պատմական ժամանակաշրջաններ, խորհրդանիշներ և արժեքներ։

Այս տարվա մասնակիցների ցանկում ընդգրկված են Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սեբուն («Capital Cities» խմբից), Ինգա և Անուշ Արշակյանները, Իզաբել Բայրաքդարյանը, Գևորգ Հակոբյանը, Մաշա Մնջոյանը, R-Mean-ը, «Կաթիլ»-ը, DJ Սերժոն և Վահագն Մ-ն, Գառնիկ Սարգիսյանը, Սուրեն Առուստամյանը, Ալբերտ Արմենակյանը, ինչպես նաև «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մասնակիցը և այլ արտիստներ։ Նախագծին կմիանան նաև պարող Լյուդվիգ Իսպիրյանը, «Զվարթնոց» պարի համույթը, ինչպես նաև «Հայկյան» և «Sound of Children» երգչախմբերը։

Արման Նշանյանի խոսքով՝ յուրաքանչյուր արտիստ ընտրվել է բացառապես ներկայացման գաղափարին և կերպարներին համապատասխան։

 «Փորձել ենք հասկանալ, թե յուրաքանչյուր կերպարը ով կարող է լավագույնս մարմնավորել, ում է այն առավել համապատասխանում։ Սա սովորական համերգ չէ, այլ թատերական շոու։ Հենց դրա շնորհիվ էլ մեկ նախագծում միավորվել են տարբեր ոճերի և ուղղությունների արտիստներ՝ նույն գաղափարի շուրջ։ Մասնակիցների ցանկն արդեն հրապարակված է, սակայն հանդիսատեսին դեռ անակնկալներ են սպասվում»։

Բեմադրիչի խոսքով՝ նախագիծը շարունակական բնույթ է կրելու։ «Հաջորդ տարի ներկայացում չենք ունենա, քանի որ նախատեսված են մեծածավալ ֆիլմի նկարահանումներ։ Սակայն 2028 կամ 2029 թվականին նախագիծը կվերադառնա՝ արդեն շուրջ չորս անգամ ավելի մեծ դահլիճում։ Մեզ համար սա երբեք չի եղել բիզնես կամ գումար աշխատելու միջոց։ Մենք ներդրում ենք անում, որպեսզի մեր երիտասարդությանը և ամբողջ ժողովրդին հիշեցնենք, որ նրանք կարող են հպարտանալ իրենց ազգով։ Գլխավոր ուղերձը միասնությունն է։ Չկա սև, չկա սպիտակ, չկա նա և դու. կա՝ մենք։ Մենք եղբայրներ և քույրեր ենք։ Մեր նախնիները բոլորինս են եղել, չի եղել նրա կամ իմ նախնին։ Եվ մենք ենք լինելու մեր երեխաների ու թոռների նախնիները։ Այսօր պետք է հասկանանք, որ միայն համախմբված լինելով կարող ենք առաջ շարժվել»։

Նախագծի իրականացման գործում մեծ է եղել University of Southern California-ի Armenian Studies Institute-ի և նրա Leadership Council-ի աջակցությունը։

«Խորին շնորհակալություն ենք հայտնում նաև People of Ar Cultural Foundation-ի հոգաբարձուների խորհրդին՝ ինչպես նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր բազմաթիվ բարերարներին ու աջակիցներին, ովքեր հավատացել են այս առաքելությանը և կանգնել են մեր կողքին։ Նրանց աջակցությամբ հնարավոր է դարձել ստեղծել մի նախաձեռնություն, որը միավորում է հայերին՝ անկախ տարիքից, աշխարհագրությունից, կենսակերպից, մտածողությունից կամ քաղաքական հայացքներից։ Այսօր մենք հավաքվում ենք մեկ երկնքի տակ՝ լսելու մեր նախնիների արձագանքները, վերագտնելու մեր ընդհանուր հիշողությունը և հարգանքի տուրք մատուցելու այն հսկայական ժառանգությանը, որի շնորհիվ ունենք մեր Հայաստանը, մեր մշակույթը և մեր ազգային ինքնությունը։ Այս միջոցառումը վկայությունն է այն բանի, թե ինչի կարող է հասնել միասնական հայությունը, երբ առաջնորդվում է ոչ թե բաժանարար գծերով, այլ ընդհանուր արժեքներով, հիշողությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ»,-եզրափակեց Արման Նշանյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Մոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո
Ամենադիտված