Թուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Երևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ ԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում


Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական պետության հիմքում ընկած է մեկ պարզ, բայց առանցքային սկզբունք՝ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը պետք է ունենա իրական արժեք և ազդեցություն ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Ընտրությունները պարզապես քվեների հաշվարկ չեն. դրանք ժողովրդի կամքի արտահայտությունն են, որի միջոցով ձևավորվում են պետական իշխանության մարմինները։ Հենց այդ պատճառով էլ ցանկացած իրավիճակ, երբ քաղաքացիների մի մասի ձայները փաստացի դուրս են մնում վերջնական հաշվարկից, անխուսափելիորեն առաջացնում է ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրական արդարության հարց։

Ընտրություններից հետո երեք ընտրատեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր։ Այդ որոշման հետևանքով այդ տեղամասերի ընտրողների արտահայտած կամքը դուրս է մնացել վերջնական արդյունքներից, իսկ կրկնակի քվեարկություն անցկացնելու պահանջները մերժվել են։ Ստեղծվել է իրավիճակ, երբ քաղաքացին մասնակցել է ընտրական գործընթացին, սակայն նրա կամքն այլևս չի արտացոլվում պետական իշխանության ձևավորման վերջնական պատկերի մեջ։ Այս հանգամանքն ինքնին բարձրացնում է հիմնարար հարց. եթե ընտրողները որևէ մեղք չեն ունեցել տեղի ունեցած խախտումների կամ կազմակերպչական խնդիրների մեջ, ինչո՞ւ հենց նրանք պետք է կրեն այդ հետևանքները։

Խնդիրն առավել սրվում է այն հանգամանքով, որ, ըստ հրապարակային գնահատականների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցնում է մի քանի հարյուր ձայն, որոնք հենց այդ չեղարկված տեղամասերում չեն հաշվառվել։ Թեև առաջին հայացքից այդ թիվը կարող է ընկալվել որպես վիճակագրական փոքրություն, համամասնական ընտրակարգում նման ծավալի ձայները կարող են ունենալ սահմանային և նույնիսկ որոշիչ ազդեցություն՝ քաղաքական ուժի՝ խորհրդարան անցնելու կամ դուրս մնալու հարցում։

Սակայն խնդիրը չի սահմանափակվում մեկ կուսակցության ճակատագրով։ Այն վերածվում է համակարգային հարցի. եթե ընտրական գործընթացում քաղաքացիների կամքը կարող է չարտացոլվել ոչ նրանց մեղքով, ապա արդյո՞ք ընտրական իրավունքի հավասարությունը գործնականում ապահովված է, թե՞ այն մնում է միայն ձևական սկզբունք։

Այս համատեքստում ընտրական իրավունքի խնդիրը պահանջում է ավելի խոր սահմանադրական գնահատում։ Մասնավորապես՝ արդյոք ընտրական իրավունքի բովանդակությունը կարող է համարվել լիարժեք իրացված այն դեպքում, երբ ընտրողների մի խմբի կամքը դուրս է մնում վերջնական արդյունքներից ոչ նրանց մեղքով, այլ ընտրական գործընթացի ընթացքում առաջացած կազմակերպչական կամ վարչական խախտումների հետևանքով (սա՝ մեղմ ասած)։ Եթե նման իրավիճակում չեղարկված տեղամասերի ձայները կարող էին տեսականորեն ազդել քաղաքական ուժերի ներկայացվածության վրա, ապա հարցը այլևս չի սահմանափակվում ընթացակարգային օրինականությամբ, այլ վերաբերում է ընտրական իրավունքի արդյունավետության և հավասարության սահմանադրական սկզբունքներին։

Այս իրավիճակում կարևոր է նաև Սահմանադրական դատարանի դերը։ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախադեպային պրակտիկան, ընդհանուր առմամբ, բնորոշվում է ընտրությունների արդյունքների պահպանողական մոտեցմամբ՝ հիմնականում ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած արդյունքները։ Սակայն տվյալ իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ խոսքը ոչ թե ընտրական գործընթացի ընդհանուր քաղաքական գնահատականի մասին է, այլ կոնկրետ ընտրատեղամասերում արտահայտված կամքի չհաշվառման։ Սա հարց է առաջացնում՝ արդյո՞ք պետությունը լիարժեք ապահովել է յուրաքանչյուր քաղաքացու քվեի իրական և հավասար ազդեցությունը պետական իշխանության ձևավորման վրա։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մի շարք ժողովրդավարական իրավակարգերում կիրառվում է «ազդեցության հնարավորության» չափանիշը։ Ըստ այդ մոտեցման, ընտրական գործընթացը կարող է ենթարկվել վերանայման ոչ միայն փաստված ընտրակեղծիքի դեպքում, այլ նաև այն իրավիճակներում, երբ խախտումների ծավալը տեսականորեն կարող էր ազդել վերջնական արդյունքի վրա։ Այս մոտեցման ընդհանուր գաղափարը պարզ է. ընտրական գործընթացի իրավաչափությունը չի սահմանափակվում միայն ձևական օրինականությամբ, այլ կախված է նրանից, թե արդյոք յուրաքանչյուր քվե ունի իրական և հավասար ազդեցություն քաղաքական արդյունքի վրա։

Այս իրավիճակում առաջանում է նաև ինստիտուցիոնալ պատասխանատվության հարցը։ Եթե ընտրական մարմինների որոշմամբ քաղաքացիների ձայները դուրս են մնում հաշվարկից, ապա պետք է հստակ լինի՝ արդյոք այդ որոշումը ենթադրում է նաև դրանց վերականգնման որևէ մեխանիզմ, թե ոչ։ Առանց նման մեխանիզմի ընտրական իրավունքը դառնում է ոչ լիարժեք իրացված իրավունք։

Այս համատեքստում խնդիրը այլևս միայն իրավական չէ, այլ նաև քաղաքական և վստահության հարց է։ Եթե քաղաքացին համոզված չէ, որ իր ձայնը չի կարող կորչել առանց իր մեղքի և առանց վերականգնման հնարավորության, ապա տուժում է ոչ միայն կոնկրետ ընտրության արդյունքը, այլև ամբողջ ժողովրդավարական համակարգի նկատմամբ վստահությունը։ Եթե այդ վստահությունը խաթարվում է, ապա ընտրական արդարության հարցը դառնում է ոչ թե տեսական քննարկում, այլ պետական համակարգի իրավաչափության հիմնական մարտահրավեր։

Այս հարցի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է մոլորեցնել հասարակությանը՝ հղում անելով ընտրական գործընթացի իրավական վերջնականության և համակարգային կայունության սկզբունքներին։ Կարող է առաջ քաշվել այն դիրքորոշումը, թե ընտրությունները համարվում են իրավաչափ ամփոփված այն պահից, երբ արդյունքները ձևավորվում են գործող օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն, և առանձին ընտրատեղամասերի անվավեր ճանաչումը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ ամբողջ ընտրական գործընթացի վերանայման համար։ Այս մոտեցման հիմքում դրված է իրավական որոշակիության և քաղաքական կայունության ապահովման գաղափարը, ըստ որի, ընտրական համակարգը չպետք է մշտապես ենթարկվի վերաքննության յուրաքանչյուր վիճարկման արդյունքում։ Կարող է նաև ընդգծվել այն փաստարկը, որ ընտրական իրավունքի խախտումը կամ կազմակերպչական խնդիրների առկայությունը ինքնին բավարար չէ ընտրությունների արդյունքները փոխելու համար, եթե չկա հստակ և չափելի ապացույց, որ այդ խախտումները ազդել են վերջնական քաղաքական բաշխման վրա։ Այս տրամաբանությամբ իրավական գնահատման հիմքը ոչ թե տեսական ազդեցության հնարավորությունն է, այլ փաստացի ապացուցված արդյունքային փոփոխությունը։

Միաժամանակ կարող է նշվել, որ ընտրական համակարգը կառուցված է ընդհանուր հանրային կամքի հաշվառման սկզբունքի վրա և ոչ թե յուրաքանչյուր առանձին ձայնի մեխանիկական վերականգնման անհրաժեշտության վրա, հետևաբար՝ որոշ դեպքերում նույնիսկ ցավալի, բայց իրավական կամ վարչական հիմքով չհաշվարկված ձայները չեն կարող ինքնաբերաբար դառնալ ամբողջ ընտրական գործընթացի վերանայման հիմք։

Սակայն ԿԸՀ այս մոլորեցնող փաստարկների կողքին անխուսափելի է հակադիր սահմանադրական հարցադրումը։ Եթե ընտրողների մի խմբի կամքը դուրս է մնացել վերջնական արդյունքներից ոչ նրանց մեղքով, ապա արդյո՞ք ընտրական իրավունքը կարող է համարվել լիարժեք իրացված միայն ձևական մասնակցության հիմքով, եթե դրա նյութական արդյունքը չի արտահայտվել քաղաքական համակարգում։ Այս համատեքստում առաջանում է հակակշռող սահմանադրական պահանջ՝ ընտրական գործընթացի իրավական վերջնականությունը չի կարող այն աստիճանի գերակայել, որ խաթարվի ընտրական իրավունքի բովանդակային էությունը՝ յուրաքանչյուր քաղաքացու քվեի հավասար և իրական ազդեցությունը պետական իշխանության ձևավորման վրա։

Այսպիսով, ձևավորվում է երկու իրավական տրամաբանության բախում. մի կողմից՝ ընտրական կայունության և վերջնականության սկզբունքը, մյուս կողմից՝ ընտրողի կամքի լիարժեք և արդյունավետ արտահայտման սահմանադրական պահանջը։ Եվ հենց այս հակադրության լուծումն է դառնում ոչ միայն իրավական, այլ նաև ժողովրդավարական համակարգի նկատմամբ հանրային վստահության առանցքային չափանիշը։

Ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առաջ քաշվող այս կեղծ և շինծու հիմնավորումները, որքան էլ ձևականորեն հղում կատարեն իրավական վերջնականության և ընտրական կայունության սկզբունքներին, իրականում կարող են ստեղծել այնպիսի ընկալում, որ սահմանադրական և ընտրական իրավունքների բովանդակային իմաստը նեղացվում կամ մեկնաբանվում է չափազանց վարչական ու ընթացակարգային տրամաբանության շրջանակներում։ Այդպիսի մոտեցման պայմաններում առաջանում է մտահոգություն, որ քաղաքացիների ընտրական իրավունքի իրական էությունը՝ նրանց քվեի հավասար և արդյունավետ ազդեցությունը պետական իշխանության ձևավորման վրա, կարող է ստորադասվել համակարգային կայունության ձևական պահանջների համատեքստում։ Այս իմաստով հանրային ընկալման մակարդակում կարող է ձևավորվել նաև այն վտանգավոր տպավորությունը, որ ընտրական գործընթացի իրավական մեկնաբանությունները կիրառվում են այնպես, որ սահմանափակվի կամ խեղաթյուրվի քաղաքացիների կամքի լիարժեք արտահայտման սահմանադրական բովանդակությունը՝ ինչը էապես խաթարում է վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում
Ամենադիտված