Պայթյունի հանգամանքները պարզվում են․ Աշոտ Ահարոնյան
Ուշադրության կենտրոնումԵրևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած թիվ 63 երթուղու ավտոբուսի պայթյունի հանգամանքները պարզվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Պատասխանելո վ լրագրողի դիտարկմանը, որը համացանցում շրջանառվում է ահաբեկչության վարկածը, Ահարոնյանն ասաց․ «Այդ մասին դեռ վաղ է խոսել, ես ձեզ տվեցի այն տեղեկատվությունը, որ այս պահին ես տիրապետում եմ»։
Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Հալաբյան փողոցում՝ մինչև Արզումանյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը որոշ ժամանակով կդադարեցվի։