ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը․ Թրամփ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը կփակի Թեհրանի համար միջուկային զենք ձեռք բերելու ցանկացած ճանապարհ՝ լինի դա գնման, մշակման կամ այլ եղանակով ստացման միջոցով։
Թրամփը նաև նշել է, որ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո կվերացվեն Հորմուզի նեղուցի նկատմամբ գործող սահմանափակումները։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ երբ իրավիճակը հանդարտվի և ստեղծվեն համապատասխան պայմաններ, ԱՄՆ-ն «կվերցնի» Իրանի միջուկային նյութերը։
Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ համաձայնագրի շրջանակում Թեհրանին որևէ ֆինանսական միջոց չի փոխանցվելու։
Հետևեք մեզ՝ այստեղ