Բացառիկ դեպք Գերմանիայում. Բավարիայի բնակչուհին 3-րդ անգամ անընդմեջ երկվորյակներ է լույս աշխարհ բերել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի Ֆյուրտ քաղաքի բնակչուհի Յասմին Ռիթները երրորդ անգամ անընդմեջ երկվորյակներ է ունեցել։ Նա երկուական երեխա է լույս աշխարհ բերել 2023, 2024 թվականներին և հերթական անգամ՝ 2026 թվականի մայիսին։ Այս մասին հայտնում է DW-ին:
Կլինիկայի գլխավոր բժիշկ Անյա Ֆորստերը, ում պատվին անվանակոչել են նորածին աղջիկներից մեկին, տեղի ունեցածը բացառիկ երևույթ է որակել։ Բժշկական որևէ միջամտություն կամ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիա չի կիրառվել։
«Սա պարզապես զուգադիպություն է։ Մենք հաշվարկել ենք՝ նման դեպքի հավանականությունը կազմում է 1-ը 614,000-ի», - նշել է բժիշկը։ Ամենից քիչը զարմացել է նորածինների հայրը, ով վստահ է եղել, որ կինը կրկին երկվորյակներ է լույս աշխարհ բերելու:
Հետևեք մեզ՝ այստեղ