Դամասկոսում ահաբեկչական գործողության հետեւանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
HeaderԴամասկոսի հարավի Սեյիդա Զեյնաբ թաղամասում իրականացված ահաբեկչական գործողության զոհ են դարձել 10 քաղաքացիներ, 20-ը վիրավորվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Սիրիայի Կարմիր մահիկի մի աղբյուր:
«Սեյիդա Զեյնաբի ուղեփակոցում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 10 մարդ, 20 քաղաքացիներ հոսպիտալացվել են»,-պատմել Է Կարմիր մահիկի աշխատակիցը:
Ավելի վաղ շիաների աշխարհազորի մի աղբյուր հայտնել Էր, որ ահաբեկիչներն ականապատված ավտոմոբիլ են պայթեցրել Դամասկոսի հարավի շիաների թաղամասի ուղեփակոցում: Նշվել Էր ութ զոհվածների մասին: Ոստիկանության տվյալներով զոհվածները հինգն են:
Ուղեփակոցը, որտեղ որոտացել Է պայթյունը, գտնվում Է «Ալ Ֆիրսան» հյուրանոցի մոտ, որտեղ տեղավորված են Իդլիբի նահանգի՝ ահաբեկիչների կողմից պաշարված Ֆուա եւ Քեֆրայա քաղաքներից տարահանված քաղաքացիներ: