Ծեծկռտուք Երեւանում կարաոկե ակումբի մոտ. կան բերման ենթարկվածներ
Ուշադրության կենտրոնումԱպրիլի 25-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Երեւանի Խանջյան փողոցում գտնվող կարաոկե ակումբներից մեկից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Խ.-ին, 23-ամյա Գեւորգ Գ.-ին եւ 38-ամյա Արմեն Ա.-ին եւ զեկուցագիր նեկայացրել, որ հիշյալ ակումբում վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց, եւ նրանց վրա առկա են մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բերման ենթարկվածները հրաժարվել են հաղորդումներ տալուց:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: