Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Թրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Նոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Թուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան


Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին

Մինչ երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում արդեն մեկնարկել են ապագա պաշտոնների բաշխման շուրջ քննարկումներն ու ներքին մրցակցությունը։ ՔՊ-ում, առաջնորդվելով այն կանխավարկածով, թե իրենց նախընտրական ցուցակի առաջին մի քանի տասնյակ հոգին հաստատապես հայտնվելու են խորհրդարանում, արդեն իսկ սկսել են թեժ քննարկումներ ծավալել հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի շուրջ։ Թեև նման ինքնավստահությունը ներկա քաղաքական իրողություններում կարող է բավականին վիճելի և անհեռատես թվալ, այդուհանդերձ, ներկուսակցական կուլիսներում գործընթացն արդեն սկսված է։ Այս պահին շրջանառվող սցենարների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը հնարավոր է լքի պաշտոնը, իսկ նրան փոխարինելու հիմնական թեկնածուն, ըստ թիմակիցների, Հայկ Կոնջորյանն է։ Որպես հավակնորդներ հանդես են գալիս նաև Ռուբեն Ռուբինյանը, ում կոնֆլիկտային խառնվածքը, սակայն, որոշակի խոչընդոտ է դիտարկվում հենց թիմի ներսում, և Լիլիթ Մակունցը, ում տարբերակը թեև քիչ հավանական, բայց դեռ մնում է օրակարգում։

Այս ամբողջ պատմության մեջ, թերևս, ամենամտահոգիչն այն է, թե ինչպիսի չափանիշներով են իշխանական թևում որոշվում պետության թիվ երկու պաշտոնի հավակնորդները։ Հանրային և ներկուսակցական քննարկումների կիզակետում ոչ մի դեպքում չեք գտնի թեկնածուների քաղաքական գիտելիքների խորությունը, կառավարման ունակությունները, փորձառությունը կամ պետականամետ մտածողությունը։ Այս ամենը, ինչը պետք է պարտադիր և անկյունաքարային պայման լիներ խորհրդարանի ղեկավարի համար, ՔՊ-ական տիրույթում մղված է երկրորդ պլան։

Փոխարենը՝ գործում է բոլորովին այլ մոտեցում։ ՔՊ-ում բարձր պաշտոններ ու վստահություն վաստակում են բացառապես մեկ չափանիշի շնորհիվ. ով ավելի ակտիվ է հանդես գալիս ընդդիմության հասցեին քննադատությամբ, և ով ավելի ընդգծված նվիրվածություն է ցուցաբերում անձամբ Նիկոլ Փաշինյանին։ ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարը, ըստ էության, վերածվել է սեփական առաջնորդին առավելագույն հավատարմություն ցուցադրելու մրցավազքի։ Թեկնածուների հիմնական առավելությունը դիտարկվում է ոչ թե պետական համակարգի զարգացմանը կամ հանրային շահերին ծառայելը, այլ քաղաքական առաջնորդի հրահանգներն ու քմահաճույքները անվերապահորեն սպասարկելու պատրաստակամությունը։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ իշխող համակարգում պետական ինստիտուտների դերը զգալիորեն արժեզրկված է, իսկ պաշտոնների բաշխումը հիշեցնում է ոչ թե քաղաքական թիմի պատասխանատվության ստանձնում, այլ անձնական հավատարմության դիմաց տրվող խրախուսանք։ Երբ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի ընտրության գլխավոր նախապայմանը դառնում է բացառապես կամակատար լինելն ու սեփական նախաձեռնողականության բացակայությունը, ապա պետական կառավարման համակարգի հետագա ճգնաժամն ու արդյունավետության անկումը դառնում են անխուսափելի։

Ալլա Մակարյան

Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ
Ամենադիտված