Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Վթար է․ մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան


«Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթներ շարունակ փորձագիտական համայնքը, հասարակական գործիչները, ընդդիմությունն ու լրատվամիջոցները կոչ էին անում քաղաքացիներին ապահովել բարձր մասնակցություն ընտրություններին։ Դա անել հաջողվեց, երբ համեմատում ես թվերը նախորդ ընտրությունների մասնակցության թվերի հետ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանն ասում է՝ պարբերաբար խոսել է նաև այն մասին, որ եթե նույնիսկ քաղաքացին չի ուզում, որպեսզի Հայաստանում փոխվի իրավիճակ, ապա գնա և ակտիվ քվեարկի իշխանության օգտին և ոչ թե պասիվ մնա ու չմասնակցի։ «Ինչո՞ւ էի նաև այս շեշտադրումն անում. որպեսզի Հայաստանում հստակ լինի պատկերը, թե, ի վերջո, ինչ է ուզում հասարակությունը։ Միայն այդ պատկերը հստակ լինելու պարագայում է, որ հասարակական-քաղաքական դերակատարները կարող են առավել ստույգ պատկերացում ունենալ հանրային տրամադրությունների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է բարձր մասնակցությանը, սա, իհարկե, ողջունելի է, և նվազագույնը այս տեսանկյունից պետք է ասել, որ ընդդիմադիր ուժերի ակտիվ լինելու հորդորները, կոչերը որոշակի իմաստով ունեցան նշանակություն, և այդ 1,5 միլիոնի նշաձողը, որի մասին բարձրաձայնում էր ընդդիմությունը, դե ֆակտո հնարավոր եղավ արձանագրել. դրանից պակասում էր 23 հազարից մի քիչ ավելի ձայն։ Պետք է նաև նկատի ունենալ, որ ինչքան ընդդիմությունը փորձում էր մոբիլիզացնել իր էլեկտորատը, նույնքան նաև իր էլեկտորատը փորձում էր մոբիլիզացնել իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանի այդ էմոցիոնալ պոռթկումները ոչ թե իրավիճակից խուճապի հետևանք էին, այլ, գնահատելով մարտահրավերները և ընդդիմության հնարավորությունները, փորձում էր առավելագույնս ակտիվացնել իր էլեկտորատին։ Նա էլ ունի ակտիվ և պասիվ էլեկտորատ։ Այստեղ շատ կարևոր է դառնում, թե քաղաքական ուժերը որքանով են առավելագույն տոկոսով ակտիվացնում իրենց էլեկտորատը»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծում է Բադալ յանը։

Անդրադառնում ենք նաև հարցին, թե որն էր քաղաքացու՝ ընտրություններին մասնակցելու մոտիվացիան։ «Ինչ վերաբերում է մարդկանց մոտիվացիային, ապա այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե իրականում քվեարկության պատկերն ինչպիսին է եղել։ Այս առումով 2026 թվականի ընտրության առանձնահատկությունն այն էր, որ գործող իշխանությունը հայտարարեց իր հաղթանակի մասին՝ ձայների հաշվարկն ընդամենը 2025 տոկոսով իրականացված լինելու դեպքում։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն համբերել մինչև առավոտ կամ գոնե մինչև ձայների նվազագույնը 60-70 տոկոսը կլիներ հաշվված։ Աննախադեպ է Հայաստանի դեպքում, երբ գործող իշխանությունը այդպես վաղաժամ հայտարարություն է անում հաղթանակի մասին։ Սա առանցքային հարցերից մեկն է, սա անշուշտ հարցեր է առաջացնում, թե ինչպիսի պատկեր է եղել իրականում քվեարկության արդյունքում։ Եթե իշխանությունը վստահ էր իր հաղթանակի և հաջողության հարցում, ինչո՞ւ է այդպես շտապել ու դեռ 2025 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել, որ միանձնյա կառավարություն ձևավորելու քվե է ստացել»,-հավելում է նա։

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները, վստահված անձինք ահազանգում են խախտումների մասին։ Լրատվամիջոցներում հայտնվում են փաստացի տվյալներ։ ԿԸՀ-ն ասում է՝ տեղի ունեցած խախտումները չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ գնալու են յուրաքանչյուր խախտման հետևից և տեր են կանգնելու իրենց քվեին։ «Եթե խոսեմ ընտրատեղամասերում կատարված խախտումների մասին, ապա չունեմ բավարար պատկեր և վիճակագրություն ասելու՝ այդ խախտումներն արդյունքի վրա ազդեցություն թողե՞լ են, թե՞ ոչ։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ընտրական պրոցեսում խախտումներ ասվածը չի ենթադրում միայն տեղամասային բնույթի խախտումներ։ Շատ կարևոր է, թե ընդհանրապես գործընթացը երկարաժամկետ առումով որքա՞ն է տեղավորվել հավասար մրցակցության, իրավաչափության շրջանակում։ Տեսնում ենք, որ, մեղմ ասած, եղել են խնդիրներ ամիսների ընթացքում, և ինչպես են, մեղմ ասած, ոչ համոզիչ հիմնավորումներով ձերբակալվել, կալանավորվել, հետապնդվել ընդդիմադիր տարբեր ուժերի ֆունկցիոներներ։ Իսկ երբ ֆունկցիոներները ենթարկվում են այդպիսի հետապնդման, նշանակում է կազմալուծել, էապես խոչընդոտել ընդդիմադիր ուժերի աշխատանքը, իսկ ընտրությունը պարզապես խոսել և ձայն ակնկալել չէ։ Ընտրությունն ինստիտուցիոնալ համակարգային մեխանիզմների աշխատանք է, մրցակցություն։ Այս տեսանկյունից, երբ մեկն ի վիճակի է լինում իրավապահ գործիքակազմը կիրառել մրցակից ինստիտուտհամակարգերի աշխատանքը խափանելու համար, նշանակում է, որ չի եղել հավասար մրցակցություն։ Ըստ այդմ, պետք է նաև այս հանգամանքը հաշվի առնենք։ Բավականին նկատելի էր, թե ինչպես է իրավապահ գործիքը կիրառվել ընդդիմադիր մրցակից ուժերի նկատմամբ իշխանության ձեռքով։ Միևնույն ժամանակ, պետք է մեկ այլ հանգամանք էլ արձանագրել։ Չեմ կարծում, թե որևէ ընդդիմադիր ուժի շրջանում եղել է կամ կարող էր եղած լինել ակնկալիք կամ միամտություն մտածել, որ իշխանությունը չէր դիմելու այդ մեթոդներին կամ միջոցներին։ Կարծում եմ՝ ընդդիմությունը դիտարկել է այդ մարտահրավերը և գործել է ըստ այդմ։ Հետևաբար՝ այս հանգամանքը հազիվ թե ընդդիմության համար համոզիչ փաստարկ լինի իր էլեկտորատի հետ հարաբերություններում»։

Հունիսի 7-ի երեկոյան, երբ բոլորը հետևում էին ընտրությունների արդյունքների հրապարակմանը, կեսգիշերին մոտ հնչեց Նիկոլ Փաշինյանին ուղղված առաջին շնորհավորանքը Վրաստանից։ Շատերի համար սա տարակուսելի է՝ ինչո՞ւ էր շտապում Կոբախիձեն շնորհավորել Փաշինյանին։ «Կարծում եմ՝ վրացական կողմի այդ անհամբերությունը հազիվ թե պայմանավորված լիներ ամիսներ առաջ Թբիլիսիում ընդունելության կամ, այսպես ասենք, ընթրիքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ հարվածային գործիք նվագելուց տպավորվածությամբ։ Այդ անհամբերությունն ուներ քաղաքական պատճառներ։ Թե որոնք էին այդ պատճառները, արդյո՞ք դրանք միայն հայ-վրացական հարաբերության տիրույթում են, թե՞ ավելի ռեգիոնալ, Վրաստանի շնորհավորանքն այստեղ ավելի շուտ կողմնակի գործոն, արտահայտման կողմնակի միջո՞ց է եղել ընդգրկուն տրամաբանության շրջանակում, թե այլ խնդիր կա, սա երևի թե պարզ կլինի առաջիկայում։ Բայց կարծում եմ, որ ուշադրության արժանի հանգամանք է այն, որ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ ֆորմատի հերթական հանդիպումը Ստամբուլում նախատեսված և ծրագրված էր հունիսի 8-ին՝ Հայաստանի ընտրության հաջորդ օրը։ Այս ֆոնին ավելի ուշագրավ է դառնում Կոբախիձեի անհամբեր շնորհավորանքը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱԺ են անցնում ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները և «Բարգավաճ Հայաստանը», սկսվեց շրջանառվել այն, որ ՔՊ-ն խորհրդարանում չի ունենա սահմանադրական մեծամասնություն։ Որոշ ժամանակ հետո պարզվեց, որ «Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարում չորս տոկոսի շեմը։ «Սահմանադրական մեծամասնության առումով իրավիճակը միարժեք չէ, որովհետև մեծամասնություն չստանալու վերաբերյալ գնահատականը բարձրաձայնվում էր, երբ նախնական տվյալով ԲՀԿ-ն հաղթահարում էր 4 տոկոսի շեմը և ընդդիմադիր երեք ուժեր անցնում էին խորհրդարան։ Բայց եթե ԲՀԿ-ն մի քանի ձայնով նույնիսկ չի անցնում խորհրդարան, այդ դեպքում կարծում եմ՝ սահմանադրական մեծամասնության հարցը իշխանության համար լուծվում է, որովհետև իրենց երկու մանդատ էր պակասում, բայց ԲՀԿ-ի չանցնելով՝ այդ հարցը, կարծես թե, լուծվում է։ Այստեղ դրական կողմ փնտրելը մի քիչ հիշեցնում է մխիթարություն փնտրելու ցանկությունը։ Ավելի շատ կարող ենք խոսել, թե սա ինչ քաղաքական ազդեցություն կունենա։ Խորհրդարանով հնարավոր չի լինի փոխել սահմանադրական օրենքներ կամ Սահմանադրությանը վերաբերող ինչ-որ դրույթներ և այլն, խորհրդարանում դա անելու հնարավորություն «Քաղաքացիական պայմանագիրը» չի ունենա։ Կրկնենք՝ եթե ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, այս հարցը դուրս է գալիս, այս քննարկումն էլ դառնում է տեսական (ԲՀԿ-ն վիճարկում է բազմաթիվ տեղամասերի արդյունքների և ԿԸՀ-ի՝ տվյալների մուտքագրման հսկայական անհամաձայնության մասով-խմբ.)»,-եզրափակում է Հակոբ Բադալ յանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանԱյսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար Սամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար Մելոյան«Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Արձանագրված բացթողումները բավարար էին, որպեսզի ԲՀԿ-ն ստանար այն քվեները, որոնք անհրաժեշտ էին ընտրական շեմը հաղթահարելու համար. Իվետա Տոնոյան Վթար է․ մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Արտակարգ դեպք՝ ԵրևանումՀունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելուՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Honda Elysion»-ը բшխվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին․ կա վիրшվորՋուր չի լինելու հունիսի 9/10-ինՆիդերլանդները դուրս են գալիս Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման «Interflex» ծրագրիցԱռեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկածՀայհիդրոմետի տնօրենը գրում է՝ այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկՋրվեժում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բшխվել է բետոնե քարին և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրшվորԶանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ ԿարապետյանFlyOne Armenia-ն վերսկսում է ուղիղ չվերթները դեպի Սամարա և ԿազանԶենք-զինամթերքի հանձնումներ են եղելՀայկական դրոշը՝ «աշխարհի տանիքին». վերելք դեպի Էվերեստ«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելՄարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայողԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսը«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ զինվшծ nւժերի գործողությունների դադարեցման մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Հունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում ՌԴ-ն մանրակրկիտ կերպով արձանագրում է ՀՀ-ում ընտրությունների շուրջ բոլոր հաղորդագրությունները. Պեսկով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներ
Ամենադիտված