Եմենում «Ալ Քաիդայի» առնվազն 800 զինյալներ են ոչնչացվել
Միջազգային«Ալ Քաիդա» խմբավորման առնվազն 800 զինյալներ են ոչնչացվել արաբական կոալիցիայի եւ Եմենի կառավարական զորքերի կողմից ձեռնարկված հարձակման ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France Presse-ին:
«Գործողության արդյունքում ոչնչացվել են «Ալ Քաիդայի» ավելի քան 800 անդամներ եւ նրանց մի քանի պարագլուխներ: Մյուսներին հաջողվել է փախչել»,- հայտարարել են կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչները:
Ավելի վաղ զինվորականներն ազատել էին Էլ Մուկալլա քաղաքը, որը զինյալների պատվարն էր: Մինչ այդ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող կոալիցիայի ուժերը հարվածներ էին հասցրել քաղաքում խմբավորման կենտրոնակայանին:
Լուսանկարը` AP