59-ամյա կինը տղային uպանելուց հետո uպանել է նաև 18-ամյա աղջկան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրալիայում կնոջը, որը նախկինում արդարացվել էր որդու մահվան գործով, այժմ մեղադրանք է առաջադրվել դստեր սպանության համար։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով The Mirror-ին։
Քվինսլենդ նահանգի 59-ամյա բնակիչ Մերի Մեյվիս Քրաբթրին այս տարվա մայիսի սկզբին անմեղ էր ճանաչվել իր 26-ամյա որդու՝ Ջոնաթանի մահվան գործով։ Երիտասարդին մահացած էին գտել 2017 թվականին իր տանը։
Մեղադրող կողմը պնդում էր, որ կինը թմրանյութ է խառնել որդու սմութիի մեջ, ինչի հետևանքով նա մահացել է, իսկ հետո փորձել է ստանալ 125 հազար դոլարի ապահովագրական փոխհատուցում։ Սակայն երդվյալ ատենակալները նրան արդարացրել էին։
Այժմ Քրաբթրին հայտնվել է նոր քրեական գործի կենտրոնում։ Իրավապահները նրան կասկածում են 18-ամյա դստեր՝ Էրինի սպանության մեջ։
Աղջկան մահացած էին հայտնաբերել ընտանիքի տանը դեռևս 2012 թվականի սեպտեմբերին։ Դեպքի պահին նրա մայրը, եղբայրն ու քույրը զբոսանավով ծովային զբոսանքի էին մասնակցում։
Գործի նոր հանգամանքների վերաբերյալ քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ