Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՄիջազգայինՌԴ-ում ՀՀ դեսպանության, Հավաքական անվտանգության կազմակերպությունում ՀՀ և Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչությունների աշխատակիցները ապրիլի 24-ին ծաղիկներ և ծաղկեպսակներ դրել Մոսկվայի՝ Հայ Առաքելական եկեղեցական համալիրի տարածքում գտնվող 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցեցին նաև Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու հազարավոր մոսկվաբնակ հայեր:
Այնուհետև Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ սրբադասված նահատակների բարեխոսության կարգը:
Ապրիլի 24-ին Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ»: