«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական արշավը արագորեն մոտեցավ եզրագծին: Ընտրապայքարի մեջ մտած հիմնական ուժերն էլ «ամփոփիչ հավաքներ» են անում: Հաշվի առնելով, որ մեր հաջորդ համարը համընկնում է «լռության օրվա» հետ՝ փորձենք ամփոփել ու մասնավորաբար կենտրոնանալ հիմնական երեք ընդդիմադիր ուժերի շեշտադրումների ու արձանագրված ուշագրավ պահերի, քաղտեխնոլոգիական նրբերանգների վրա:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, կարծում ենք, առանձնանում է նախ և առաջ քաղաքական դիրքորոշումների ու գնահատականների հստակությամբ, գործող փաշինյանական իշխանության նկատմամբ ամենից արմատական դիրքավորմամբ, բավականին ճաշակով և գրագետ քարոզարշավով: Հստակ են քաղաքական մոտեցումները, հստակ են հանրությանը հղվող «մեսիջները», հստակ է անցած 8 տարիներին երկրին ու ժողովրդին բերած աղետների հիմնական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու (պատժելու) մոտեցումը կամ խոստումը: Ամփոփիչ կամ երևանյան մեծ հանրահավաքում նախագահ Քոչարյանի ելույթը նույնպես շատ կոնկրետ էր, թիրախային, խիստ: Հիմնական ասելիքը ևս բավականին պարզեցված էր. «Չկա Փաշինյանը պաշտոնում, չկան պրոբլեմներ, չկա Փաշինյանը պաշտոնում, չկա պատերազմ...»: Հաջորդը, ինչը բնութագրական է «Հայաստան» դաշինքի պարագայում, նախընտրական խոստումների իրատեսությունն է. առանց պոպուլիզմի, առանց «երկնքից աստղեր իջեցնելու», Արցախի խնդրի հետ կապված ևս՝ հնարավորինս անկեղծ խոսակցություն հանրության հետ՝ հիմնված առկա դաժան իրողությունների և դրանք սթափ գնահատելու հետ: Նույնը կարելի է ասել, ընդհանրապես, արտաքին քաղաքականության ուղղությունների, անվտանգային հարցերի, պետական ինստիտուտների «խելքը գլուխը բերելու» պատկերացումների առումով: Հստակ էին հիմնական մեսիջները, ինչպես նաև թիրախային խմբերը: Հետաքրքիր էին նաև այն տեսանյութերը, որոնք ներկայացնում էին պետական գործիչ Ռոբերտ Քոչարյանին տան միջավայրում, զավակների, թոռների հետ շփումները, «առանց փողկապի», ինչպես ասվում է:

«Ուժեղ Հայաստանի» վարած քարոզարշավը ինքնին առանձնահատուկ պետք է գնահատել, ու այդ հարցում արդեն «մեծ է» գործող իշխանության ռեպրեսիվ դերը: Բանն այն է, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն իշխանության կամայականության հետևանքով զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից, սահմանափակված է հանրապետության բնակավայրեր այցելելու և ընտրողների հետ հանդիպելու նրա օրինական իրավունքը: Այս ընտրարշավը երևի կգրանցվի քաղաքագիտության դասագրքերում նաև այդ տեսանկյունից. հիմնական հավակնորդ համարվող ընդդիմադիր ուժը նախընտրական արշավ է իրականացնում՝ ունենալով կալանքային սահմանափակման մեջ գտնվող առաջնորդ: Բայց «կարիքը ամենալավ ուսուցիչն է»: Եվ ստեղծված իրավիճակում «Ուժեղ Հայաստանը» գտավ բավականին հնարամիտ լուծումներ՝ օգտվելով ինչպես ժամանակակից տեխնիկական միջոցներից, այնպես էլ՝ «հին» տեխնոլոգիաներից: Եվ, եթե հնարավոր չէր, որ Սամվել Կարապետյանը մեկնի որևէ վայր, փոխարենը կազմակերպվեց հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, ընտրողների խմբերի այցելությունը տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին:

Մյուս հատկանշական առանձնահատկությունը, կարծում ենք, այն է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրարշավը անցկացրեց գործող իշխանության կողմից ռեպրեսիվ առավելագույն թիրախավորման պայմաններում: Բնութագրական է. գրեթե ամենօրյա ռեժիմով փաշինյանական իրավապահ մարմինները ինչ-որ «ընտրակաշառքային» գաղտնալսում էին հրապարակում և հերթական «գործհարուցոցի» ձեռնարկում:

Ի լրումն, փաշինյանական իշխանությունը թիրախավորեց «Ուժեղ Հայաստանի» ցուցակի «առաջին դեմքերին». բացի այն, որ Սամվել Կարապետյանն է շինծու գործով «տնային կալանքի տակ», վարույթ կա նաև Նարեկ Կարապետյանի դեմ, ընտրարշավի գրեթե մեկնարկին կալանավորվեց Արթուր Ավանեսյանը (Կանդազ), իսկ ընտրարշավի վերջին մոտ՝ նաև Ալիկ Ալեքսանյանը:

Անկախ այդ ամեն ինչից, «Ուժեղ Հայաստանը» բավականին ակտիվ քարոզարշավ իրականացրեց, կարծում ենք՝ նաև արդյունավետ: Ներկայացվում էին կոնկրետ, «գետնի վրա» լուծումներ՝ կապված տնտեսության, սոցիալական խնդիրների հետ: Բնականաբար, հատուկ շեշտադրում էր արվում երբեմնի արդյունաբերական հնարավորությունները վերականգնելուն կամ արդիականացնելուն:

Բայց զուտ քաղաքական առումով էլ «Ուժեղ Հայաստանը» հստակ մոտեցումներ հնչեցրեց, օրինակ՝ ինչպես արտաքին քաղաքականության մեջ արկածախնդրական դրսևորումներից հրաժարվելը, այնպես էլ՝ «հակասաֆարովյան օրենքը», այն է՝ ադրբեջանական թուրքերի վերաբնակեցումը կանխելու մոտեցումը:

«Բարգավաճ Հայաստանը» նույնպես աչքի ընկավ հետաքրքիր մոտեցումներով: Ցավոք, այս դեպքում էլ ռեպրեսիվ հարձակումներից խուսափել չհաջողվեց, և ԲՀԿ-ին միացած «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ընտրարշավի կեսից (մայիսի 23-ին) կալանավորվեց՝ ակնհայտ անհեթեթ մեղադրանքներով:

Այնուհանդերձ, ԲՀԿ-ն ակտիվորեն շարունակեց ընտրարշավը, ըստ որում, Գագիկ Ծառուկյանի հանդիպումները առանձնացան ընդհանուր դրական մթնոլորտով (աղուհաց, ժողովրդական երաժշտություն, երիտասարդ կամ պատանի մարզիկների, առհասարակ, բոլոր ցանկացողների հետ «սելֆիներ») և այլն: Մի խոսքով՝ աուրան իսկապես առանձնահատուկ էր: Ինչ վերաբերում է ասելիքին, ապա ԲՀԿ մոտեցումը առանձնացավ նրանով, որ նախընտրական ծրագիրը կազմվեց «ներքևից». նախ եղավ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, ապա դրա հիման վրա արդեն ձևավորվեց ծրագիրը՝ ներառելով բոլոր միանալ ցանկացողներին:

Հիմնական շեշտադրումները տպավորվեցին. 1) երաշխավորված խաղաղություն, 2) մեգանախագծեր՝ ներդրումային միջավայրի բարելավման ու տնտեսական աշխուժացման նպատակով, 3) հարկային մամլիչի մեղմում փոքր և միջին բիզնեսի համար. տարեկան մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցողներից՝ 0 տոկոս հարկ, 60-180 մլն դրամի դեպքում՝ 1 տոկոս հարկ շրջանառությունից և 180 մլն-ից ավելի դեպքում միայն ԱԱՀ, 4) սոցիալական առումով՝ անվճար բուժօգնություն, անվճար բարձրագույն կրթության ապահովում (Վրաստանի օրինակով) թոշակի համակարգված աճ՝ սպառողական զամբյուղին հասցնելով:

Եթե ի մի բերենք, ապա հարկ է նշել, որ ընդդիմադիր հիմնական երեք ուժերն էլ ընտրարշավում առանձնացան ասելիքով: Այսինքն՝ նախ ունեին ասելիք և այն կարողացան ներկայացնել: Երկրորդ՝ կա առարկայական բովանդակություն, կան կոնկրետ մոտեցումներ ու լուծումների տարբերակներ, որոնց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, քննարկել դրանք: Բայց կարևորը, որ կան գաղափարներ: Ու ամենակարևորը՝ կա ազգային միջուկ:

Իսկ ի՞նչ ասաց իշխանությունը, ի՞նչ է խոստանում Փաշինյանը: Իսկ Փաշինյանը խոստանում է սպանել, կալանավորել, բռնել տալ, բոմժացնել, սպառնում է պատերազմով, սպառնում է քանդել Եկեղեցին, մարդկանց վրա գոռում է, թե ինչո՞ւ չեն զոհվել: Ոչ մի ասելիք, ոչ մի քաղաքականություն, միայն աղմուկ, կերուխում, սպառնալիքներ, վիրավորանք ու... վերջ: Մնում է հասկանալ՝ ինչ է ընտրելու հայ հասարակության մեծամասնությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտել
Ամենադիտված