Տատիկի բաղադրատոմսով պատրաստված թխվածքները միշտ են համեղ, այնպես որ եկեք մենք էլ պատրաստենք
LifeԲաղադրիչներ
- շաքարավազ - 3 ճ/գդ
- կարագ - 200 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- թթվասեր - 2 ճ/գդ
- ալյուր - 300-350 գր
- մուրաբա դեղձի - 200-250 գր
- Զարդարելու համար՝
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կարագը գոլորշու վրա թեթևակի հալեցնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը, դեղնուցները, թթվասերը և խառնում ենք։ Աստիճանաբար ալյուր ավելացնելով խմոր ենք հունցում։ Խմորը 3 մասի ենք բաժանում և 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։ Յուրաքանչյուր մասը 30 սմ տրամագծով և 2-3 մմ հաստությամբ շրջանաձև գրտնակում ենք։ Շրջանը 8 հավասար հատվածների ենք կիսում, կամ էլ եթե ցանկանում ենք թխվածքները փոքր լինեն` 12 մասի ենք բաժանում։ Յուրաքանչյուր կտորի լայն մասի վրա մուրաբա ենք լցնում և փաթաթում ենք։

- Տապակը յուղաթղթով պատում ենք, թխվածքները դնում ենք տապակի մեջ և տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
Թխում ենք 20-25 րոպե։ Պատրաստի թխվածքների վրա շաքարի փոշի ենք ցանում։
- Բարի ախորժակ։

Տատիկի բաղադրատոմսով պատրաստված շատ համեղ թխվածքներ, որոնց լցոնը ըստ ցանկության կարող ենք փոփոխել