Սաուդյան Արաբիան դատապարտել է Քուվեյթի դեմ Իրանի հարձակումը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի հարձակումը, որը «խախտում է» Քուվեյթի ինքնիշխանությունը, միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«Նման խախտումները խաթարում են տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու նպատակով միջազգային ջանքերը», – նշվել է հայտարարության մեջ։
Թագավորությունը «վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Քուվեյթի կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներին, որոնք ուղղված են իր ինքնիշխանությունը, անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև իր ժողովրդի բարեկեցությունը պաշտպանելուն»։
Ավելի վաղ Քուվեյթը, որի տարածքում է տեղակայված ամերիկյան խոշոր ռազմաբազա, հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելի վաղ հայտնել էր, որ թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաներ՝ ի պատասխան ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական հրամանատարական կետերին հասցրած հարվածների։
Հետևեք մեզ՝ այստեղ