Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն Թրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին Շղթայական ավտովթար՝ Մասիսում. բախվել է 5 մեքենա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Իրանը Լիբանանում պшտերազմի շարունակումը համարում է hրադադարի խախտnւմ բոլոր ճակատներում. Արաղչի Մուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թիմային հաշվարկում Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Հայ միլիարդատիրոջ ինքնաuպան առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը


Սամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցին

Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականին

Ներկայացնում ենք հոդվածը՝ հակիրճ։

«Berliner Zeitung»-ը հանդիպել է ընդդիմության հիմնական առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ՝ Երևանում գտնվող նրա առանձնատանը, որը նա չի կարող լքել տնային կալանքի պատճառով: «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն տասնմեկ ամիս  կալանքի տակ է, որից յոթ ամիսն անցկացրել է ԱԱԾ  մեկուսարանում:

Պարոն Կարապետյան, 2025 թվականին Դուք ձերբակալվեցիք ժողովրդավարության դեմ հեղաշրջման կոչեր անելու մեղադրանքով:

Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը լուրջ չէ: Ես ամենաանմեղ գնահատականն եմ հնչեցրել և հիմա արդեն տասնմեկերորդ ամիսն է, ինչ կալանքի տակ եմ: Գիտե՞ք՝ ինչ է ԿԳԲ-ն: Հայաստանում նույնպես կա ԿԳԲ, և այն ունի իր նկուղները։ Այնտեղ՝ ես յոթ ամիս մնացի: Ես հեռու էի քաղաքականությունից: Ինչ-որ պատճառով Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշեց, որ իմ խոսքերը իշխանությունը զավթելու փորձ են: Դրանից հետևում է, որ սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է:

Փաշինյանը կատարում է Ադրբեջանի հանձնարարությունները, այնտեղից գալիս են հրահանգները, իսկ նա դրանք իրականացնում է Հայաստանում:

Եվրոպայում եկեղեցին և պետությունը անջատված են: Ի՞նչ դեր է խաղում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, և ինչո՞ւ է դրա պաշտպանությունը Ձեզ համար քաղաքական հարց: 

Հայաստանում եկեղեցին անջատված է պետությունից: Հայ ժողովրդի մոտ վստահության ամենաբարձր ցուցանիշներն ունի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին: Հենց դրանից է Փաշինյանը վախենում: Նա ձերբակալել է տվել չորս արքեպիսկոպոսների՝ ամենահարգված ու հայտնի մարդկանց: Նա Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեին ավելի շատ է վստահում, քան մեր Կաթողիկոսին:

Իրավիճակը Հայաստանում լարված է: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօր երկրի գլխավոր խնդիրը:

Ամեն ինչ միաժամանակ ձախողվեց, այդ թվում՝ անվտանգությունը և տնտեսությունը: Փաշինյանը պառակտել է ժողովրդին: Նա ամբողջությամբ քայքայել է տնտեսությունը: Մենք՝ հինգ տարի է, ապրում ենք լիակատար անորոշության մեջ: Ամեն ինչ թելադրում է Ալիևը: Ամեն օր մենք սպասում ենք, թե նա առավոտյան ինչ կասի, և Բաքվի որ պահանջները պետք է կատարի Հայաստանի կառավարությունը  դրանից հետո: Սակայն ժողովուրդը ամեն ինչ հասկանում է, հատկապես՝ երիտասարդությունը: Երիտասարդությունն այլևս չի ընդունում այն, ինչ տեղի է ունենում, և ես կարծում եմ, որ հենց դա կլինի վճռորոշ գործոնը ընտրություններում:

Ինչպե՞ս է տնտեսությունը քայքայվել:

Ութ տարվա մեջ նա ոչինչ չի արել: Փաշինյանը միայն վարկեր է վերցնում և փող ծախսում: Այս ընթացքում Հայաստանում ոչ մի լուրջ ձեռնարկություն չի ստեղծվել:

Ո՞րն է Ձեզ համար «կարմիր գիծը» Ադրբեջանի հետ բանակցություններում:

Կան մի քանի կարմիր գծեր, և բոլորը սկզբունքային բնույթի են: Առաջինը ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում: Ես շատ հավանական եմ համարում, որ Փաշինյանը նույնիսկ կհաշտվի նման զարգացման հետ: Ալիևն արդեն խոսել է 300,000 ադրբեջանցիների մասին, ովքեր մեքենաներով գալու են Հայաստան: Հենց դրանից են մարդիկ շատ վախենում:

Եթե հարյուր հազարավոր մարդիկ գան այստեղ, ժողովրդագրական հավասարակշռությունը մի քանի տարվա ընթացքում կփոխվի: Այդ դեպքում հայկական Հայաստան պարզապես այլևս չի լինի: Մեզ համար սա ազգային գոյատևման հարց է և ոչ թե բանակցությունների առարկա:

Երկրորդ կարմիր գիծը բռնազավթված հայկական տարածքներն են, որոնք Ադրբեջանը հենց հիմա պահում է: Ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և մինչև օրս չեն լքել այն: Նախ՝ մեր տարածքների ազատագրումը, հետո՝ մնացած ամեն ինչ:

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություն և դրանով իսկ փաստացի պատերազմի արդյունքների՝ Արցախի կորստի և ազգային ինքնորոշման  գլխավոր տարրերի ուրացման օրինականացում։

Ի՞նչ պայմաններ պետք է կատարվեն Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար:

Մենք պայմաններ չենք դնում: Թուրքիայի հետ մենք սկզբունքային խնդիրներ չունենք: Անկարան ինքն է փակել սահմանը: Գլխավոր վիճելի հարցը Արցախն էր, իսկ հիմա Ցեղասպանության ճանաչման հարցն է. շուրջ 40 պետություն ճանաչել է  այն, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Ինչո՞ւ պետք է մենք հրաժարվենք դրանից:

Դուք շատ եք խոսում հայկական ինքնության սպառնալիքների մասին: Եվրոպայում նույնպես բուռն քննարկումներ են գնում միգրացիայի, ինքնության և ժողովրդագրության շուրջ: Տեսնո՞ւմ եք այստեղ զուգահեռներ:

Անկեղծ ասած, Գերմանիայում վիճակն ինձ վախեցնում է: Դուք ինքներդ եք տեսնում, թե որքան արագ է փոխվում ժողովրդագրությունը։ Բայց Գերմանիան ունի 85 միլիոն բնակիչ, այնտեղ նման գործընթացները տասնամյակներ են տևում: Մեզ մոտ ժողովրդագրական հավասարակշռությունը կարելի է փոխել երեքից հինգ տարում: Եթե մի կողմից զանգվածաբար թուրքեր մտնեն, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանցիներ, հայկական Հայաստանից ոչինչ չի մնա: Մեր ժողովուրդը նման իրականության մեջ չի ցանկանա ապրել և կլքի երկիրը, իսկ երկիրն ինքը աստիճանաբար կանցնի օտարի վերահսկողության տակ:

Բա՞ց եք ԵՄ-ի հետ երկխոսության համար:

Միանշանակ բաց: Դա մեր շահերից է բխում: Այնտեղ կան շատ ընդհանուր արժեքներ: Եվ դա շատ զարգացած տնտեսություն է, որը նույնպես շատ հետաքրքիր է Հայաստանի համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել Կարապետյան44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՓարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել էՍաուդյան Արաբիան դատապարտել է Քուվեյթի դեմ Իրանի հարձակումըՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվելՄեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա ՀովսեփյանԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում է«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն ԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ Կարապետյան Կայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին Փոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՍիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՇղթայական ավտովթար՝ Մասիսում. բախվել է 5 մեքենա Մի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանԻրանը Լիբանանում պшտերազմի շարունակումը համարում է hրադադարի խախտnւմ բոլոր ճակատներում. Արաղչի Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանՄուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թիմային հաշվարկում Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Հայ միլիարդատիրոջ ինքնաuպան առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նոր Հաճն. ուղիղ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանԱռավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև․ եղանակն այս օրերին Մերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Իրանի ԱԳՆ Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգանՇնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. Նաիրի ՍարգսյանՀարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ավելանալու է միայն երաշխավորի գաղափարը. Ն.ԿարապետյանԿասեցվել է 10 ապoրինի հորի շահագործում․ ԲԸՏՄ Հունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակըՖրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների թիվը գերազանցել է 890-ը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
Ամենադիտված