Հրդեհ՝ ռուսական լցանավում. կա մեկ զոհ
Ուշադրության կենտրոնումԿասպից ծովում գտնվող լցանավում ծագած հրդեհի հետևանքով 1 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԻՆ-ի Հարավային շրջանային կենտրոնի մամուլի ծառայությանը:
Մամուլի ծառայության աշխատակցի խոսքով՝ զոհվել է մեխանիկը: Անձնակազմի մյուս 10 անդամները տարհանվել են ու տեղափոխվելու են Աստրախան:
Այսօր տեղեկություններ տարածվեցին, թե Կասպից ծովում այրվում է ռուսական լցանավ, որը գտնվում էր Թուրքմենստանի տարածքային ջրերում:
«Ինտերֆաքս» գործակալության տեղեկություններով՝ լցանավը փորձում են հանգցնել ադրբեջանական նավերը: Այնուհետ գործակալությանը ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ նավի հրդեհը հանգցնելը նպատակահարմար չէ: Որոշումը համաձայնեցվել է նավի սեփականատիրոջ հետ: