Թուրքիայի ափերին Սև ծովի մի հատվածը շագանակագույն է ներկվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիրեսուն նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևներից հետո Թուրքիայի Սև ծովի ափի որոշ շրջաններում ջուրը շագանակագույն է դարձել, հաղորդում է Habertürk հեռուստաալիքը։
«Հորդառատ անձրևներից հետո առվակների կողմից տեղափոխվող կեղտոտ ջուրը փոխել է ծովի գույնը ափամերձ շրջաններում», - հաղորդում է հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ գունափոխումը նկատվել է այն շրջաններում, որտեղ Բաթլամա և Աքսու գետերը թափվում են Սև ծով։ Հորդառատ անձրևներից հետո առվակները մեծ քանակությամբ տիղմ և նստվածք են տարել ծով։
Ինչպես նշում է Habertürk-ը, ջրի անսովոր գույնը գրանցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով՝ օդից։
Հետևեք մեզ՝ այստեղ