Սթիվեն Լաքերթն ԻՊ-ի գործողությունները համեմատում է Հայոց ցեղասպանության ընթացքում կատարվածի հետ
ՄիջազգայինՀոլոքոստի ուսումնասիրության Լևինիանվան ինստիտուտի ծրագրերի ավագ կուրատոր դոկտոր ՍթիվենԼաքերթն «Իսլամական պետության» գործողությունները համեմատում է Հայոց ցեղասպանության ընթացքում կատարվածի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նա նշեց ապրիլի 23-ին 100 Aurora Dialogues քննարկումների ընթացքում:
«Իսլամական պետությունը ցեղասպանություն է իրականացրել: Երբ ուսումնասիրում եմ Իրաքի իրավիճակը, տեսնում եմ նույնանման իրավիճակներ Հայոց ցեղասպանության հետ համեմատելիս: Իրաքում ԻՊ-ն օգտագործում է նույն մեթոդները: Իշխանությունները պետք է կանխեն փոքրամասնությունների բնաջնջումը»,-նշեց նա:
Սթիվեն Լաքերթի խոսքով`չափազանց կարևոր է , որ ճգնաժամերի մասին տեղեկությունները հասցվեն լայն հանրությանը: Նա շեշտում է, որ երբ կարդում է ամենատարբեր զեկույցները, հասկանում է, որ դրանք գրված չեն լայն հասարակության համար:
Ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը անցկացնումեն Aurora Dialogues քննարկումները՝ աշխարհի առաջատար գիտնականների,բարերարների, մեդիա- փորձագետների եւ մարդասիրության ոլորտիառաջատարների մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարքէ՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնաÕ խնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների եւհարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու,ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությանը։ Քննարկվում են մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը,փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելուհարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։