Vera Wang-ը ներկայացրել է հարսանեկան զգեստների նոր հավաքածուն (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Հարսանեկան զգեստների անգերազանցելի վարպետ, Vera Wang նորաձևության տան գլխավոր կրեատիվ դիզայներ Վերա Վոնգը ներկայացրել է նոր հավաքածուն, որը նվիրված է բրիտանական միապետությանը։
Ինչպես նշում է Tatler-ը, մեկը մյուսից ինքնատիպ ու ոճային նմուշները ստեղծելիս դիզայները ոգեշնչվել է վիկտորիանական դարաշրջանին բնորոշ նորաձևության կանոններով։
Հավաքածուում ներառված նմուշներն աչքի են ընկնում դիզայներական տարբեր լուծումներով. ոճային հստակ ուղղվածությունը բացակայում է։
Նշվում է, որ նոր հարսանեկան զգեստների ցուցադրման ու գովազդի նպատակով կանադացի ռեժիսոր Գորդոն ֆոն Շտայները մինի ֆիլմ է նկարահանել։












