ԻՊ զինյալները գերի են վերցրել սիրիական ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռի օդաչուին
Header«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գերի են վերցրել սիրիական ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռի օդաչու Ազամ Էիդին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին և նշելով, որ օդաչուին գերի են վերցրել ուրբաթ օրը վթարի ենթարկված ինքնաթիռից ոչ հեռու՝ Դամասկոսից դեպի արևելք ընկած հատվածում: Օդաչուն կործանման վայրի մոտակայքում վայրէջք էր կատարել օդապարիկով:
Ուրբաթ օրը ԶԼՄ-ները հայտնել էին, որ գրոհային ինքնաթիռն ընկել է ԻՊ վերահսկողության տակ գտնվող շրջանում, որը Դամասկոսից ոչ այնքան հեռու է: Ավելի ուշ Sky News Arabia հեռուստաալիքը հայտնել է, որ սիրիական կործանիչը վթարի էր ենթարկվել: