Օրվա բաղադրատոմս . Բիսկվիթային մեղրով տորթ
LifeԲաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 100 գր
- մեղր - 100 գր
- սոդա - 1 թ/գդ
- ալյուր - 150 գր
- Օշարակի համար՝
- մեղր - 1 թ/գդ
- ջուր - 100 մլ (տաք)
- Կրեմի համար`
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- խտացրած կաթ - 300 գր
Պատրաստման եղանակ
Բաղադրատոմսը նախատեսված է 20 սմ տրամագծով ձևամանի համար:
- Ձվերը շաքարավազի հետ հարիչով հարում ենք մինչև սպիտակ փքուն զանգված ստանանք։
Այժմ զբաղվում ենք մեղրով. մեղրն ու սոդան լցնում ենք կաթսայի մեջ, և 2-3 րոպե միջին ուժեղության կրակի վրա անընդհատ խառնելով եփում ենք, մինչև սաթի գույն ստանանք։ Կաթսան կրակից վերցնում ենք։ Անընդհատ խառնելով` տաք մեղրը լցնում ենք հարած ձվային զանգվածի մեջ։ Պետք է զգույշ լինենք, որ ձվերը չկտրվեն։
Ալյուրը մաղում ենք և մաս առ մաս ավելացնում ձվերով և մեղրով զանգվածին։ Ամեն անգամ ալյուրն ավելացնելիս` խմորը զգուշորեն և արագ խառնում ենք ։
Նուրբ և օդեղեն, բիսկվիթային խմորի նման խմոր ենք ստանում։
Խմորն անմիջապես լցնում ենք յուղապատ ամանի մեջ և ամանն իր առանցքի շուրջը պտտեցնում ենք։ Ձևամանը տեղափոխում ենք նախապես մինչև 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 40 րոպե թխում ենք (ժամանակը կախված է ջեռոցից)։ Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն բիսկվիթը պատրաստ է։
- Պատրաստում ենք օշարակը. 1 թ/գդ մեղրը 100 մլ տաք ջրի մեջ լուծում ենք և սառեցնում։
Ապա պատրաստում ենք կրեմը. սառեցված սերուցքը հարում ենք խտացրած կաթի հետ` մինչև թանձրանա։
Սառած բիսկվիթը 3 շերտի ենք կիսում։ Յուրաքանչյուր շերտն օշարակով ներծծում ենք և պատում կրեմով։ Կարող ենք վրան շերտերի փշրանքը ցանել կամ ըստ ճաշակի ձևավորել։
- Տորթը կարող ենք թողնել սառնարանում, որպեսզի ներծծվի, բայց կարող ենք նաև անմիջապես համտեսել։
Հաճելի թեյախմություն։
Ի դեպ, մեղրով տորթ պատրաստելիս կարող ենք տարբեր տեսակի լցոններ ավելացնել` ընկույզի, չրերի և թարմ մրգերի տեսքով