ԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորել է չեղարկել Ղրիմի թաթարների մեջլիսի մասին որոշումը
ՄիջազգայինԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորում Է չեղարկել Ղրիմի թաթարների մեջլիսի գործունեությունը ծայրահեղական ճանաչելու մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի՝ ապրիլի 21-ին տարածված հայտարարության մեջ:
«Մենք ՌԴ-ին հորդորում ենք չեղարկել ղրիմցի թաթարների մեջլիսը «ծայրահեղական» կազմակերպություն ճանաչելու վերաբերյալ արդարադատության նախարարության՝ վերջերս կայացրած որոշումը, ինչպես նաեւ այդ ժողովրդավարական ինստիտուտի աշխատանքը դադարեցնելու Ղրիմի գործող իշխանությունների որոշումը»,- ասել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: