«Վոլֆսբուրգը» պատմության մեջ առաջին անգամ դուրս մնաց «Բունդեսլիգայից»
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը, որում «Պադերբորնը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ և նվաճեց բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր։
Քանի որ թիմերի միջև կայացած առաջին խաղում գոլեր չէին գրանցվել, այս հաղթանակը վճռորոշ դարձավ պադերբորնցիների համար:
Այս պարտության հետևանքով «Վոլֆսբուրգն» իր պատմության մեջ առաջին անգամ լքեց Բունդեսլիգան։
Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգն» իր պատմության ընթացքում մեկական անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի գավաթն ու Սուպերգավաթը: Եվրագավաթներում ակումբի լավագույն արդյունքը գրանցվել է 2015/16 մրցաշրջանում, երբ թիմը հասել է մինչև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Հետևեք մեզ՝ այստեղ