Նեթանյահու. Իսրայելի բանակը ընդլայնում է գործողությունները Լիբանանում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) ընդլայնում են իրենց ռազմական գործողությունները Լիբանանի հարավում՝ վերահսկողություն հաստատելով ռազմավարական տարածքների նկատմամբ։ Այս հայտարարությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արել է անվտանգության հարցերով կառավարության նիստի սկզբում։
«Իմ հրահանգների համաձայն՝ մենք ընդլայնում ենք գործողությունները Լիբանանում։ IDF-ն գործում է տեղում զգալի ուժերով և գրավում է ռազմավարական տարածքներ։ Մենք ամրապնդում ենք անվտանգության գոտին՝ Իսրայելի հյուսիսում համայնքները պաշտպանելու համար», – ասել է Նեթանյահուն։ Վարչապետի գրասենյակը հրապարակել է հայտարարությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ