Գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Արմավիրի մարզում կյանքից զրկել են հորը և երկու որդուն․ ով է կասկածյալը Կիվուն մեկնաբանել է Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան Հորը տարել են անտառ և սպանել․ նոր մանրամասներ աղմկահարույց հաշվեհարդարից Չեմ հերքի, որ հեռանալու հավանականությունը կա․ Սպերցյանը նշել է, թե որ դեպքում չի լքի «Կրասնոդարը» Կամուրջ է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Մաhվան կադրերը՝ տեսանյութում․ երիտասարդը ընկնnւմ է ժայռի եզրից Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա կնվազի՝ 6-10-ով Հայաստանը Ղարաբաղի hակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. Շոյգու


Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ

Մայիսի 26-ին Պետդումայում անցկացվել է կլոր սեղան՝ «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի․ պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» թեմայով։ Քննարկման արդյունքներով մասնակիցները համաձայնեցրել են մի շարք առաջարկություններ։ Գլխավորը՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին աստիճանաբար կասեցնելու առաջարկն է։

Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ նախկինում սադրիչ համարվող թեման այսօր դարձել է «աշխատանքային օրակարգ»։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը հետևողականորեն շարժվում է դաշնակցային հարաբերությունների խզման ուղղությամբ․ երկիրը ՄԱԿ-ում քվեարկում է Ռուսաստանի դեմ, միանում է առանձին պատժամիջոցային նախաձեռնությունների, իսկ 2025 թվականի մարտին սկսել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Կալաշնիկովը շեշտել է, որ դա փաստացի նշանակում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։

«Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցության դիվիդենտներից՝ միաժամանակ հեռանալով դաշնակիցներից։ Սակայն, ինչպես արդեն ասվել է, անհնար է անվերջ օգտվել դաշնակցային առավելություններից՝ վարելով դաշնակցի նկատմամբ թշնամական քաղաքականություն։ Մենք վաղուց ասում ենք, որ դաշնակցությունն ու գործընկերությունը երկկողմանի փողոց են։ Միակ լեզուն, որը հասկանում է ներկայիս երևանյան ռեժիմը, սիմետրիկ և ասիմետրիկ միջոցների լեզուն է։ Եվ ժամանակն է սկսել խոսել հենց այդ լեզվով», — նշել է Կալաշնիկովը։

Պատգամավորը նաև ներկայացրել է հարաբերությունների վերանայման տնտեսական հիմնավորումները․ Հայաստանի համար ռուսական գազի գինը կազմում է 177,5 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ եվրոպացի սպառողները վճարում են զգալիորեն ավելի։ Ռուսաստանից դրամական փոխանցումները 2024 թվականին կազմել են 3,9 միլիարդ դոլար՝ Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13 տոկոսը, իսկ հանրապետության գյուղատնտեսական արտահանման գրեթե ամբողջ ծավալն ուղղվում է ռուսական շուկա։ Կալաշնիկովի կարծիքով՝ նման հարաբերությունների մոդելը վերաիմաստավորման կարիք ունի։

Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բարեկամական կապերից հրաժարվելը լուրջ սխալ է և կարող է հանգեցնել ԵԱՏՄ անդամակցության հետ կապված տնտեսական և քաղաքական առավելությունների կորստի։ Տոլստոյը նաև կասկածի տակ է դրել Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու պարզեցված կանոնների և հայկական բիզնեսի գործունեության պահպանման հնարավորությունը, եթե երկկողմ հարաբերությունները շարունակեն վատթարանալ։

«Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում թե՛ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչների, թե՛ գործադիր իշխանության կողմից հնչել են մի շարք հայտարարություններ և կատարվել գործողություններ, որոնք վկայում են երկրի ղեկավարության՝ եվրոպական կամ ամերիկյան ուղղությամբ արագ վերակողմնորոշման մասին։ Դա, իհարկե, մեզ մոտ ափսոսանք է առաջացնում, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը հետևողականորեն անտեսում է նաև ՀԱՊԿ մակարդակով հանդիպումները», — հայտարարել է Պետդումայի փոխխոսնակը։

Անվտանգության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լուգովոյը Երևանի գործողությունները կապել է արտաքին ազդեցության հետ և Հայաստանի իշխանություններին մեղադրել երկիրը «արևմտյան հովանավորների ռուսատյաց ակտիվի հավաքագրման հարթակի» վերածելու մեջ։

«Անհրաժեշտ է ստեղծել, և սա կարևոր հարց է, հակառուսական որոշումների, գործողությունների և նախագծերի պաշտոնական ռեեստր՝ կապված հայկական ուղղության հետ։ Յուրաքանչյուր որոշում պետք է ունենա իր գինը և հետևանքները՝ քվեարկություն, արտաքին ռազմական կառույցների հետ համաձայնագիր, ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ խտրականություն, ռուսերեն լեզվի դուրսմղում, դաշնակցային պարտավորություններից հրաժարում, պատժամիջոցային նախաձեռնությունների աջակցություն», — ասել է Լուգովոյը։

Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը չի բացառել, որ ռուս խորհրդարանականները կարող են հարցականի տակ դնել Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում շարունակական մասնակցության նպատակահարմարությունը՝ ԵՄ-ի հետ մերձեցման ֆոնին, ինչը, նրա կարծիքով, հակասություն է ստեղծում ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորությունների հետ։

Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ի զորահանդեսին հայկական բանակը կներկայանա նոր համազգեստովԻ՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԵրևանում բեռնատարը բախվել է հաստաբուն ծառին և այն տապալելԵս միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանՄեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել ԿարապետյանԳազ չի լինի բազմաթիվ հասցեներում «Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էԱրմավիրի մարզում կյանքից զրկել են հորը և երկու որդուն․ ով է կասկածյալը Կիվուն մեկնաբանել է Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը Շքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ Global HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ ԿարապետյանՀորը տարել են անտառ և սպանել․ նոր մանրամասներ աղմկահարույց հաշվեհարդարից «Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Չեմ հերքի, որ հեռանալու հավանականությունը կա․ Սպերցյանը նշել է, թե որ դեպքում չի լքի «Կրասնոդարը» Կամուրջ է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներՍպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄաhվան կադրերը՝ տեսանյութում․ երիտասարդը ընկնnւմ է ժայռի եզրիցՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա կնվազի՝ 6-10-ով Ի՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Հայաստանը Ղարաբաղի hակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. Շոյգու
Ամենադիտված