Արագածոտնի մարզում բեռնատարը բախվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին, Երնջատափ գյուղի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Տիգրան Տ․-ի վարած կցորդիչով բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ի վարած «Ford» մակնիշի բեռնատարը, որից հետո կցորդիչով բեռնատարի վարորդը դիմել փախուստի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Արման Ա․-ն և նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 4-ամյա Էդգար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Մինչ քննչական խումբը դեպքի վայր կժամաներ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Շողակն բնակավայրում հայտնաբերել են վթարի մասնակից և դեպքի վայրից փախուստի դիմաց կցորդիչով բեռնատարը և վարորդին։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ
Հետևեք մեզ՝ այստեղ