Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 180 հազար միգրանտներ
ՄիջազգայինՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 180 հազար միգրանտներ ու փախստականներ: Դրա հետ մեկտեղ 1200 մարդ զոհվել կամ անհետ կորել Է՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 22-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
«ՄՄԿ-ի գնահատումներով՝ 2016 թվականին ծովով Եվրոպա են ժամանել 180 հազար 245 միգրանտներ ու փախստականներ»,-Ժնեւում կայացած ճեպազրույցում նշել Է այդ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
Կորածների եւ անհետ կորածների թիվը հասել Է 1232-ի: Ինչպես պարզաբանել Է Միլմանը, այս տվյալները ներառում են այն շուրջ 500 մարդկանց, որոնք ապրիլին Լիբիայի ափերի մոտ զոհվել են նավաբեկության հտեւանքով:
Տարեսկզբից Հունաստան են ժամանել 154 հազար 227 միգրանտներ ու փախստականներ, Իտալիա՝ 24 հազար 927, Իսպանիա՝ 1063, Կիպրոս՝ 28 ներգաղթյալներ:
Միլմանի խոսքով՝ Իտալիայում իրադրությունն ընդհանուր առմամբ համապատասխանում Է անցյալ տարվա տվյալներին, երբ հունվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակաշրջանում երկիր Էին ժամանել 26 հազար 228 միգրանտներ ու փախստականներ:
Հունաստանում կտրուկ անկումից հետո վերջին մի քանի օրվա ընթացքում նկատվել Է ժամանողների թվի աճ: Եթե 2016 թվականի առաջին հարյուր օրվա ընթացքում Հունաստանի ափ Էր իջնում միջին հաշվով օրական 1500-ական մարդ, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ միայն 100-ական: «Ապրիլի 13-ից ի վեր, սակայն, օրական ժամանողների միջին թիվը գերազանցում Է 150-ը»,-ընդգծել Է Միլմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP