Դատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտնաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող ամուսնուն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող ամուսնուն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Իրավապահները միջնորդություն էին ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ի նկատմամբ, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզում իր կնոջ՝ 22-ամյա Մարիաննա Բ.-ի առեղծվածային մահվան փաստով. կնոջ մարմինը հայտնաբերել էր նրա կողմից վարձակալական հիմունքներով վերցված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում։
Հիշեցնենք, որ ձերբակալությունից հետո Հայկ Ղ.-ն հայտնել էր, որ կինը ավտոմեքենայից իրեն ցած էր նետել, մինչդեռ իրավապահները ոչ միայն այդ, այլ նաև սպանության և ինքնասպանության հասցնելու փաստերով էին քննություն տանում։
Հետևեք մեզ՝ այստեղ