Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն զգալի առաջընթաց է գրանցել Իրանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում, սակայն կողմերը դեռ պետք է կատարեն վերջնական քայլերը, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, նշանակալի առաջընթաց։ Սակայն վերջնական քայլերը դեռ չեն ձեռնարկվել», – Դելիում լրագրողներին ասել է նա։
Ռուբիոն, խոսելով Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման մասին՝ ի պատասխան ԱՄՆ գործողությունների, չի բացառել, որ «կարող է լինել հնարավորություն, որ առաջիկա ժամերին աշխարհը լավ լուրեր իմանա նեղուցի մասին»։
Մեկնաբանելով բանակցողների աշխատանքը՝ պետքարտուղարն ընդգծել է, որ քննարկումներ են ընթանում «մի գործընթաց սկսելու համար, որը իրենց կտանի այնտեղ, որտեղ իրենց նախագահը ցանկանում է հասնել. մի աշխարհ, որտեղ այլևս չկա վախենալու պատճառ, որ Իրանը կստանա միջուկային զենք»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կողմերը մոտ են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի ստորագրմանը։ Նա քիչ մանրամասներ էր հայտնել փաստաթղթի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, արևմտյան և իրանական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հաղորդում են, որ համաձայնագիրը նախատեսում է հրադադարի ժամկետը երկարաձգել 60 օրով՝ կողմերին ժամանակ տալու լուծումներ գտնել ամենաբարդ վեճերի համար։ Դրանցից գլխավորը Իրանի միջուկային հարցն է։
Հետևեք մեզ՝ այստեղ