Կոչ եմ անում հայերին լինել նույն կերպ միասնական այժմ. Պյոտր Սվիտալսկի
ՄամուլՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուց «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչպես է նա գնահատում այն փաստը, որ քառօրյա պատերազմից հետո ապրիլի 5-ին ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը: Պարզվում է՝ եվրոպացի դիվանագետը նույնիսկ ներկա պայմաններում իր լավատեսությունը չի կորցրել. «Ես լավատես եմ, ես հավատում եմ, որ նույնիսկ այս շարունակական կրակոցների պարագայում կգա այն պահը, երբ մենք կհասնենք կարգավորման եւ կկարողանանք ապահովել արդյունավետ երաշխիքներ՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար:
Հայերը ցուցաբերեցին ազգային միասնականություն այս դժվար փորձության ժամանակ, բոլոր քաղաքական կուսակցությունները միավորվեցին, կոչ եմ անում հայերին լինել նույն կերպ միասնական այժմ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: