Երկրաշարժից տուժած Կիմամոտոյում հանձնարարվել Է տարհանել 240 հազար ճապոնացիների
ՄիջազգայինՃապոնիայի Կիմամոտոյի պրեֆեկտուրայում տեղատարափ անձրեւների պատճառով հանձնարարվել Է տարհանել 240 հազար բնակիչների, անձրեւներ, որոնք կարող են սողանքներ հրահրել շարունակվող հետցնցումների ֆոնին:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով NHK հեռուստաընկերությանը, օդերեւութաբանները պրեֆեկտուրայի մի շարք շրջաններում կանխատեսում են ժամում մինչեւ 70 միլիմետր տեղումներ: Դա մեծացնում Է սողանքների վտանգը անցած շաբաթ այդ շրջանում տեղի ունեցած երկու հուժկու երկրաշարժերից հետո: Բացի այդ, այստեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել են շուրջ 700 զգալի ցնցումներ:
Մասնավորապես, ինչպես հայտնել Է Կիոդո գործակալությունը, գրանցվել են ըստ ճապոնական յոթբալանոց սանդղակի 7 բալ ուժգնությամբ երկու կրկնական երկրաշարժեր, վեց բալանոց հինգ ցնցումներ, հինգ բալանոց 10 ցնցումներ եւ չորս բալ ուժգնությամբ 74 կրկնական երկրաշարժեր:
Ներկայում հաստատված Է երկրաշարժից 48 զոհվածների մասին տեղեկատվությունը: Եվս 11 մարդ մահացել Է Կումամոտոյի պրեֆեկտուրայի տարահանման գոտում շարունակվող կրկնական ցնցումների ժամանակ՝ դառնալով սթրեսի եւ ուժասպառության զոհ: Տուժել Է ավելի քան 2000 մարդ, երեք հոգի համարվում Է անհայտ կորած: Շուրջ 93 հազար մարդ տեղավորված Է ժամանակավոր տարահանման կենտրոններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: