Վենեսուելայի խորհրդարանը քվեարկել Է նախագահական ժամկետը 6-ից մինչեւ 4 տարի կրճատելու օգտին
ՄիջազգայինՎենեսուելայի Ազգային ասամբլեան ապրիլի 20-ի երեկոյան առաջին ընթերցմամբ հավանություն Է տվել սահմանադրական բարեփոխման նախագծին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ նախաձեռնությունը նախատեսում Է նախագահական ժամկետի կրճատում 6-ից մինչեւ 4 տարի, ինչպես նաեւ բարձրագույն պետական պաշտոնո ւմ անսահմանափակ թվով ընտրվելու հնարավորության վերացում:
Բոլիվարյան Հանրապետության խորհրդարանը գտնվում Է Դեմոկրատական միասնության դաշինքի հսկողության ներքո, որի կազմում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքական ընդդիմախոսները:
Սահմանադրության մեջ ուղղում մտցնելու հանրաքվեն, ուղղում, որը վերացնում Էր նախագահի, ինչպես նաեւ քաղաքագլուխների եւ նահանգապետերի վերընտրման սահմանափակումները, տեղի Է ունեցել 2009 թվականին: Մինչ այդ կարելի Էր ընտրվել երկու ժամկետից ոչ ավելի: Իսկ այժմ խորհրդարանն առաջարկում Է սահմանափակվել մեկով: Ընդդիմության առաջարկած փոփոխությունները պետք Է խորհրդարանի կողմից պաշտպանվեն երկրորդ ընթերցմամբ, ինչից հետո դրվեն հանրահարցման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: