Դերասան Լևոն Հարությունյանը ինքնաբացարկ է հայտնել պատգամավորի թեկնածությունից
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասան Լևոն Հարությունյանը ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց դերասանը։
Հարությունյանը նախկինում ընդգրկված էր «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախընտրական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու, սակայն այժմ որոշել է վերադառնալ իր հիմնական գործունեությանը՝ դերասանական արվեստին։
«Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ շատերը չեն զբաղվում իրենց գործով։ Ես հասկացա, որ այսքան տարվա իմ աշխատանքից չպետք է հրաժարվեմ»,- նշեց նա։
Հետևեք մեզ՝ այստեղ