Կարտոֆիլային խմորով և անզուգական համեղ միջուկով պատրաստված ռուլետ
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Կարտոֆիլը եփում ենք(բայց քիչ ենք եփում, որպես հեշտ քերվի, կարող ենք նաև քերիչը յուղով պատել) և անցկացնում ենք մանր քերիչով։

- Ալյուրը օսլայի հետ խառնում ենք և լցնում կարտոֆիլի վրա։ Այնուհետև ավելացնում ենք աղի և հալեցրած կարագի հետ հարած ձվերն ու թթվասերը։ Ոչ պինդ խմոր ենք հունցում։ 30 րոպե հանգիստ ենք թողնում։

- Սոխը մանր կտրատում ենք։
Մանրացրած փափկամիսը կամ բեկոնը բուսայուղի մեջ տապակում ենք ։
- Նույն բուսայուղի մեջ տապակում ենք նաև սոխը։ Ավելացնում ենք մանրացված մաղադանոսը, մի քիչ տապակում ենք և միջուկը պատրաստ է։

- Խմորը 1,5 սմ հաստությամբ շերտով գրտնակում ենք, վրան ենք լցնում միջուկը:

- Ռուլետի տեսքով փաթաթում ենք։ Ռուլետի եզրերը դեղնուցով կպցնում ենք։

- Ռուլետը 5-6 սմ լայնությամբ կտորներով կտրատում ենք։ Տեղափոխում ենք հրակայուն ամանի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե թխում ենք` ժամանակ առ ժամանակ վրան կաթ լցնելով։

- Կարող ենք ռուլետները երկու կողմից թավայում տապակել։

Պատրաստեցինք անչափ համեղ ռուլետ , որը կարող ենք մատուցել թթվասերի և բանջարեղենային աղցանի հետ