Կաննում Արտավազդ Փելեշյանին հանդիսատեսն ընդունեց ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով Իրանը կարող է բախվել գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ դեֆիցիտի. իրանցի պաշտոնյա Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը և հրահանգել` դիմում գրել Ցանկանո՞ւմ ես այս մարդը փոխվի, միակ հնարավորությունը` Համար 3 -ն է․ Նարեկ Կարապետյան Պուտինի և Սի Ծինփինի ցանկացած շփում նպաստում է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման համար նոր ազդակի ստեղծմանը. Պեսկով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Երևանում թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը գրավի դիմաց ազատ է արձակվել Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ


Ucom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը

Հասարակություն

UCOM-ի՝ աջակցությամբ ԱրմԴրոն համայնքը առաջին անգամ Հայաստանում անցկացրեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը UCOM-ն արդեն երկրորդ տարին է՝ որպես գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է համայնքի տեխնոլոգիական և կրթական նախաձեռնություններին։

Մրցարշավը համախմբել էր տարածաշրջանի ավելի քան 100 լավագույն օդաչուների և ոլորտի ներկայացուցիչների՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։ Այն անցկացվել է Multi GP միջազգային ստանդարտով՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտի զարգացմանը, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև զարգացնել մասնակիցների մասնագիտական հմտություններն ու կարողությունները։ 

Միջոցառման եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 17-ին, որի արդյունքում հայտարարվեցին երեք անվանակարգերի հաղթողները «Սկսնակ օպերատոր» (Beginner Class) անվանակարգում ՝ Վարդան Ավետիսյան, Հայկ Թառումյան, Աշոտ Միքայելյան,  «Միջին փորձառություն ունեցող օպերատոր» (Semi-Pro Class) անվանակարգում՝ Սարգիս Թաթոսյան, Վահագն Բեքվերդյան, Արթուր Ասլանյան և  «Փորձառու օպերատոր» (Professional Class) անվանակարգում՝ Դմիտրիի Սավինովսկի, Մաքսիմ Նոր, Մատվեյ Պոչեկունին։ 

«Ucom-ը՝ իր սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում ուրախ է աջակցել այս նախաձեռնությանը, որը նպաստում է Հայաստանում տեխնոլոգիական համայնքի ձևավորմանն ու զարգացմանը։ Մենք կարևորում ենք այսպիսի միջոցառումները, որ երիտասարդներին նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու և ինժեներական ու ստեղծարար մտածողություն զարգացնելու հնարավորություն են տալիս։ Վստահ ենք, որ անօդաչու տեխնոլոգիաները մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, իսկ նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի դիրքավորմանը՝ որպես նորարարական և տեխնոլոգիական կենտրոնի»,  - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Ucom-ի կողմից այս տարի ևս նախատեսվել էր հատուկ մրցանակ, որը հանձվեց 16-ամյա Ռաֆիկ Ադամյանին՝ ակտիվ մասնակցության համար։ 

Մրցարշավի միջոցով նախատեսվում է բարձրացնել ԱԹՍ-ների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և ընդլայնել դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Մասնակիցների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հետագայում կարող են կիրառվել տարբեր ոլորտներում՝ ներառյալ ԱԹՍ-ների կառավարում, գյուղատնտեսական դրոնների օգտագործում, սարքերի վերանորոգում, զբոսաշրջային և տեսարժան վայրերի օդային նկարահանում և ներկայացում, ինչպես նաև միջազգային մրցարշարերին մասնակցություն և նմանատիպ միջոցառումների կազմակերպում Հայաստանում։   

«Մեզ համար շատ կարևոր է, որ Multi GP միջազգային դրոնների ֆեդերացիայի ստանդարտով և տարածաշրջանի լավագույն մարզիկների մասնակցութամբ մրցարշավ ենք կարողանում կազմակերպել Հայաստանում։ Ամեն ինչ արել ենք, մրցարշավը պատշաճ  կերպով անցկացնելու և այն Հայաստանում պահելու համար։ Շնորհակալ ենք մեր գլխավոր տեխնոլոգիական գործընկեր Ucom-ին, որի աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել այս մասշտաբի միջոցառում»,                                              - ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցարշավը համագործակցության և փորձի փոխանակման հարթակ է ԱԹՍ արտադրող ընկերությունների, տեխնոլոգիական համայնքի և ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար։ 

* FPV drone (First-person view – առաջին դեմքից դիտում ապահովող) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոցին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։

 

Ահաբեկչական հեքիաթը որպես քարոզչական հնարք. չխաբվեք ժողովուրդ ջան. արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն ՄարուքյանՆրանք մեզնից խլում են մեր կարծիքի իրավունքը, մեր խոսքի ազատությունը, մեր հարգանքը կանանց նկատմամբ. չի հաջողվի․ «Ուժեղ Հայաստան»Ատելության կերպարը չի կարող օրինակ լինել սերնդի համար․ Աննա ԿոստանյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձըԴիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունըԻնչ անում եմ ու պատրաստվում եմ անել, առաջին հերթին հանուն իմ և մեր բոլորի ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ ապագայի է․ Ռոման Մուրդյան Նույնիսկ տեղատարափ անձրևի տակ «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք արեց Էրեբունի վարչական շրջանում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՔարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան ԴումիկյանԱյս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՓաշինյա՛ն, հերի՛ք է ստորացնես ու խայտառակես հայ ազգին. Հայե՛ր, դուք սրան արժանի չե՛ք․ «Ուժեղ Հայաստան»IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն Մարուքյան Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանցԱտելության խոսքը, հիստերիկ անհանդուրժողականությունը կասկած չի թողնում, որ սրանք փոքրիկ ստալինիստներ են․ Կարպիս ՓաշոյանՄեր երկրին պետք է նոր առաջնորդ, և նրա անունն է Սամվել ԿարապետյանՓոփոխության շրջագայությունը ՈՒժեղ Նուբարաշենում և ՈՒժեղ Էրեբունիում․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա ՏոնոյանԱրտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ առելԿարապետյանի 5 տնտեսական ծրագրերը. ՎայքԷլ ցանցի զավթելը Տեղ համայնք Ինչպիսի՞ ղեկավար է պետք Տեղ համայնքՓաշինյանի սրտիկները ձեզ վերագրո՞ւմ եք Տեղ համայնք Քաջարանի հանքավայրից մինչև համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի հաջողության պատմությունըԱսում է, եթե քաղաքացին աղքատ ա, դա իր խնդիրն է . Ապարան ԱՐԱԳԱԾՈՏՆՓաշինյա՛ն, թող սա քեզ դաս լինի. «Ուժեղ Հայաստան»Հանսի Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետԿաննում Արտավազդ Փելեշյանին հանդիսատեսն ընդունեց ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով Թոշակի բարձրացումը՝ կաշա՞ռք. Հարցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք նրան. Հարցում Արտաշատում Ինչու է նյարդային Փաշինյանը. Հարցում Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում էՍա սադրանք է, նպատակ ունի արցախցիների հանդեպ ատելություն սերմանել. Մենուա ՍողոմոնյանՄեզ փոփոխությու´ն է պետք, իսկ դա կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը. Արմեն Մանվելյան Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվը Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան Այս մարդն ակնհայտ ցայտնոտի մեջ է. Աննա ԿոստանյանՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը Իրանը կարող է բախվել գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ դեֆիցիտի. իրանցի պաշտոնյա Փաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Այսօր ականատես եղանք, որտեղ թշնամու այս հլու կամակատարն իր ամբողջ թույնը փորձեց թափել պատերազմում եղբորը կորցրած, արժանապատիվ և կիրթ տիկնոջ վրա. ՉալաբյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Սյունիքի մարզում. հերթական կանգառը՝ Գորիսում էրԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում էԱդրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Ucom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանսկան մշակույթի» մասին. Արման Աբովյան Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը և հրահանգել` դիմում գրելԸնտրություննե՞ր, թե՞ հանրաքվե
Ամենադիտված