Արագածոտնի երեք գյուղերի բնակիչները միանում են հոսանքի թանկացման դեմ պայքարին
ՀասարակությունԱրագածոտնի մարզի բնակիչները միանում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին:
Օհանավան, Ուշի, Կարբի գյուղերի բնակիչները վաղը՝ հունիսի 10-ին, առավոտյան ժամը տասին կհավաքվեն Երեւան-Վանաձոր միջպետական ճանապարհի վրա՝ իրենց բողոքը ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման արտահայտելու համար, iLur.am-ին տեղեկացրեց Օհանավան գյուղի բնակիչ Վարդան Պողոսյանը:
Արագածոտնի մարզի նշված գյուղերի բնակիչներն ավելի վաղ եւս աչքի են ընկել իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Մասնավորապես, նրանք անցյալ տարի գարնանը միահամուռ պայքարի շնորհիվ կարողացան կասեցնել տարածքում գտնվող ՀԷԿ-ի կառուցումը, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում էր Սաշիկ Սարգսյանին: ՀԷԿ-ը, որի սպասարկման համար նախատեսվում էր օգտագործել Ապարանի ջրամբարի ջուրը, սպառնում էր չորացնել հայտնի «Դեմիրճյանի այգիները», որոնք շրջակա վեց գյուղերի եկամուտի հիմնական աղբյուրն են:
Շարունակությունը՝ այստեղ :