Վամպիրի տեսք ունեցող ոզնին ցնցել է Instagram-ը (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Հաֆ անունով ոզնուն իր սուր ատամների պատճառով Instagram-ի օգտատերերը նմանեցնում են վամպիրի, գրում է mirror.co.uk-ը:
Ամերիկյան Յուտահ նահանգից Հաֆի տերը ասում է, որ կենդանին հաճախ չի «ժպտում», որպեսզի ատամները երևան, և որ ինքը նրան ճիճուներով է կերակրում «տրամադրությունը» բարձր պահելու համար:
Տիրոջ պնդմամբ՝ ոզնիների դեմքի արտահայտությունները «լավն» են լինում այն ժամանակ, երբ նրանք հորանջում են կամ ինչ-որ բան են ուտում:



