Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զզվում եմ քեզանից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա երեխես, դու 15 երեխա տարար ու կերար, վառեցիր իմ երեխուն: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է որդեկորույս մայրը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
«Ես 18 տարի երեխա պահեցի, տվեցի էս բանակին, ուր ա՞ իմ երեխեն, ինչի տարաք 15 երեխու վառեցիք: Իմ երեխեն 12:30 արթուն ա եղել, ինչքանով էիք վստահ, որ վառվել են ու դուրս չեն եկել, որ հաջորդ օրը նման հայտարարություն արեցիք, պատասխան տվեք, թե ուր են այդ 15 երեխաները, ինչի սենց սևավոր դարձրեցիք մեզ: Ես 2 անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվեր այդ օրը, դուք իմ երեխայի մահվան պատճառը դարձաք, սպանեցիք 15 երեխային ու այսօր եկել եք՝ ասում եք մանկապարտեզ ենք սարքել, թոշակ ենք բարձրացրել»,- նշել է քաղաքացին:
Ի պատասխան Գեղարքունիքի մարզում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողի մորը՝ Փաշինյանը նշեց, որ գործը հիմա դատարանում է, այնուհետև հորդորեց գնալ ընդդիմության հավաքներին ու այդ ամենն ասել, քանի-որ կորպուսի հրամանատարի տեղակալը հիմա ընդդիմադիր ակտիվիստ է:
«Դե լավ, տիկին, հասկացանք, դրանից հետո կորպուսի հրամանատարը ազատվել է, տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից: Հիմա դրանք դատվում են, ես հասկանում եմ ծնողների հուզմունքը, բայց ինչի՞ չեք գնում ընդդիմության հավաքներին, կորպուսի հրամանատարի տեղակալը հիմա ընդդիմադիր ակտիվիստ է: Ես դրանց եմ ազատել ու վռնդել բանակից, որ իրանց պարտականությունները չեն կատարել: Թուրքեր-մուրքեր էլ ստեղ չասեք, էդ կալուգացու վճարված նարատիվները ստեղ չասեք ընդհանրապես»,- նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ