Լա Լիգա․ Մբապեի վերադարձն ու Բելինգհեմի գոլը. «Ռեալը» հաղթեց «Օվյեդոյին»
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանական Լա Լիգայի 2025/2026 մրցաշրջանի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունեց «Օվյեդոյին»։
Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի վստահ հաղթանակով՝ 2:0։
Առաջին խաղակեսի վերջնամասում «սերուցքայինների» կազմում հաշիվը բացեց հարձակվող Գոնսալո Գարսիան։ Երկրորդ կեսում՝ 69-րդ րոպեին, խաղադաշտ դուրս եկավ Կիլիան Մբապեն, իսկ արդեն 80-րդ րոպեին նրա արդյունավետ փոխանցումից հետո Ջուդ Բելինգհեմը կրկնապատկեց մադրիդյան թիմի առավելությունը՝ վերջակետ դնելով հանդիպմանը։
Այս հաղթանակից հետո «արքայական ակումբը» վաստակեց 80 միավոր և շարունակում է զբաղեցնել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
«Օվյեդոն» 29 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը և ժամկետից շուտ լքում Պրիմերան։
Հետևեք մեզ՝ այստեղ