Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի երկրների ռազմական հետախուզության վարժանքները
ՄիջազգայինՏաջիկստանում սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ռազմական հետախուզության «Որոնում-2016» վարժանքները. բացման արարողությանը մասնակցել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը:
Հետախուզության ուժերի առաջին համատեղ վարժանքների բացման արարողությունը տեղի Է ունեցել Տաջիկստանի զինված ուժերի «Մաղոբ» զինափորձարանում: Կազմակերպության գլխավոր քարտուղարից բացի, բացմանը մասնակցել են նաեւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետք Անատոլի Սիդորովը եւ Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն:
«Շատ կարեւոր Է, որ վարժանքներին մասնակցող պետություններից շատերը ներկայացրել են հետախուզություն վարելու իրենց տեխնիկական միջոցները, դրանք բոլորը գործի կդրվեն, այդ միջոցներին կծանոթանան ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները, ինչը թույլ կտա միասնականացնել դրանց օգտագործումը»,-հայտարարել Է Բորդյուժան:
Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինուժերի կառավարման մարմինների եւ զորամասային, հատուկ, ռադիոԷլեկտրոնային, օդային եւ այլ տեսակների հետախուզության ստորաբաժանումները: Ընդամենը գործի են դրված շուրջ 1,5 հազար զինծառայողներ, ինչպես նաեւ բանակային, օպերատիվ-մարտավարական եւ ռազմափոխադրական ավիացիայի ստորաբաժանումներ: