Հորդանանը հետ Է կանչում Իրանում իր դեսպանին
ՄիջազգայինՀորդանանի կառավարությունը որոշում Է ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել Իրանում իր դեսպան Աբուդուլա աբու Ռումանին՝ Պարսից ծոցի արաբական երկրների ներքին գործերին Թեհրանի միջամտության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հորդանանի զանգվածային լրատվամիջոցների եւ հաղորդակցությունների գործերի նախարար Մոհամադ Մոմանիի խոսքով՝ Իրանի ներկայիս քաղաքականությունը կարող Է ճգնաժամի եւ անկայունության խորացման հանգեցնել տարածաշրջանում:
Նախարարը նաեւ Թեհրանին կոչ Է արել վստահելի հարաբերություններ հաստատել հարեւան արաբական երկրների հետ:
Հունվարի սկզբին Սաուդյան Արաբիան խզել Է իր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ Թեհրանի կտրուկ հայտարարություններից եւ Իրանում սաուդյան դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո, որոնք հետեւել Էին Էր Ռիադում հայտնի շիա հոգեւորականի նկատմամբ իրականացված մահապատժին:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այն ժամանակ հայտարարել Էր, որ Սաուդյան Արաբիան «աստվածային խիստ պատժի» կարժանանա շեյխի մահապատժի համար, որին նա համարել Է նահատակ, որը գործում Էր խաղաղ մեթոդներով: