Ֆինլանդիան ցանկանում է սահմանափակել բժշկական արտադրանքի արտահանումը Ռուսաստան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆինլանդիան ցանկանում է սահմանափակել բժշկական և դեղագործական արտադրանքի արտահանումը Ռուսաստան, հաղորդում է Yle-ն՝ հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարությանը։
Ֆինլանդիայի ԱԳՆ-ն պատրաստում է կանոնակարգ, որը կդադարեցնի Ռուսաստան արտահանման հատուկ թույլտվությունները։ Հեռարձակողի տվյալներով՝ սա կվերաբերի բժշկական ու դեղագործական ապրանքներին, տեխնոլոգիաներին։ Կանոնակարգը ուժի մեջ կմտնի հուլիսին։
Արտգործնախարարության պատժամիջոցների վարչության ղեկավար Էլինա Ռիմպիի խոսքով՝ այս որոշումը կայացվել է մատակարարվող բժշկական արտադրանքի ռազմական նպատակներով օգտագործման կասկածների պատճառով։
Ոչ բոլոր բժշկական արտադրանքն է ենթարկվում պատժամիջոցների. դրանց արտահանումը հատուկ թույլտվություններ չի պահանջում։
Հետևեք մեզ՝ այստեղ