Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան
Քաղաքականություն«Քաղաքական գործիչներից բացի, աշխարհը փոխում են նաև գործարարները, սակայն հասարակությունը թերագնահատում է գործարարների ազդեցությունը մեր կյանքի վրա»,- այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ «գործարարներն այն մեղուներն են, որոնք մեծ ազդեցություն ունեն երկրի փոփոխության վրա»։
«Որքան շատ պրոֆեսիոնալ, հաջողակ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի»,- ընդգծել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։