Էրդողանը մեկնում է Բաքու
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մեկնել Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովին, որը պետք է տեղի ունենա ապրիլի 25-27-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:
Թուրքական ԶԼՄ-ները Էրդողանի Բաքու այցի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չեն հաղորդել: