Ընդդիմադիր տասը խմբավորումներ պատրաստ են վերսկսելու մարտերը Սիրիայում. AFP
ՄիջազգայինՍիրիական ընդդիմության տասը կազմակերպություններ, այդ թվում՝ «Ահրար աշ Շամ» եւ «Ջեյշ ալ իսլամ» արմատական իսլամիստական խմբավորումները Սիրիայի կառավարական ուժերին մեղադրել են զինադադարի խախտման մեջ եւ հայտարարել, որ մտադիր են մարտական գործողություններ սկսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ապստամբների համատեղ հայտարարության մեջ, որը ներկայացրել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Ռեժիմի ուժերի կողմից հրադադարի խախտումների թվի ավելացումից հետո մենք հայտարարում ենք միասնական օպերատիվ կենտրոնի ստեղծման եւ համատեղ մարտական գործողություններ սկսելու մասին»,-խմբավորման հայտարարությունից մեջբերում Է արել AFP-ն:
Սիրիական ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտեի պատվիրակության ղեկավար Ասադ ազ Զոուբին ապրիլի 17-ին Համացանցում զետեղված ուղերձում հորդորել Է Սիրիայի զինված ընդդիմությանը՝ «պատասխանել կառավարան ուժերի հարվածներին»:
«Ահրար աշ Շամ» եւ «Ջեյշ ալ իսլամ» խմբավորումները պաշտոնապես ներառված են սիրիական ընդդիմության կազմակերպությունների թվում, որոնք միացել են հրադադարի ռեժիմին: Սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի տվյալներով՝ «Ահրար աշ Շամ»-ը եւ «Ջեյշ ալ իսլամ»-ը քանիցս խախտել են զինադադարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: